Տղամարդու համար սերը միայն իր կյանքի մի մասն է՝ նա ունի նաև այլ գործեր: Կնոջ համար սերը դա ամբողջ իր կյանքն է:
Տղամարդու համար սերը բազում բաներից միայն մեկն է: Նա կուզեր բանաստեղծություններ գրել, կուզեր արարել կտավներ ոչ նրա համար, որ սիրում է: Այդ զբաղմունքը իր համար ունի այլ արժեք՝ ոչ մի կերպ չկապված սիրո հետ: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից նա կուզեր ընկղմվել խորը սիրո մոռացումների մեջ: Դա նրա հանգիստն է: Ուշադրություն դարձրեք տարբերությանը. տղամարդու սերը դա իր հանգստի վայրն է: Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: Հիշե՛ք. նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա նորից կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել: Նրա համարսերը պարտադիր հիմք է այլ գործեր կատարելու համար:
Կնոջ համար հակառակն է՝ նա այլ գործեր կանի, որովհետև սիրում է: Երբ նա դադարում է սիրել՝ դադարում է այլևս որևէ բան անել:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/08/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել