1014701789

GalaTV.am-ը գրում է.

Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի անդամ երկրներ ուկրաինական հարցի շուրջ ՌԴ դիրքորոշման պատճառով հանդես են գալիս Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի խզման օգտին, այլ երկրները, ինչպիսին է Գերմանիան, դեմ են այս քայլին, հաղորդում էDeutsche Welle-ն` հղում կատարելով գերմանական շաբաթաթերթ Der Spiegel-ին:

Մասնավորապես Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը սահմանափակում է զինծառայողների թիվը, որոնց դաշինքը իրավունք ունի տեղակայել նախկին արևելյան բլոկի պետությունների տարածքում:

Ինչպես գրում է Der Spiegel-ը, ակտի չեղյալ հայտարարման կողմնակից են Լեհաստանը, Մերձբալթյան պետություններն ու Կանադան: Գերմանիան դեմ է հանդես գալիս նման քայլերին: Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ, ինչպիսին է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը, մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտությունում ագրեսիվ գործողությունների մեջ և համարում են, որ հակամարտության կարգավորման դիվանագիտական մեթոդները շուտով անօգուտ կդառնան: Միևնույն ժամանակ դեռևս մայիս ամսին դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ չի կանխատեսում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կնքված հիմնարար ակտում փոփոխություն մտցնելը:

Հավելենք, որ 1997 թ. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է փոխադարձ հարաբերությունների, համագործակցության ու անվտանգության վերաբերյալ հիմնարար ակտ` ստեղծելով Ռուսաստան-ՆԱՏՕ համատեղ մշտական խորհուրդ: 2002 թ. ստեղծվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել