Հայ բժիշկի կարգախոսն է դարձել «Ոնց անեմ, որ փող առնեմ»:
Այսօր պատմեցին, որ Հայաստանից քաղցկեղով ծանր հիվանդ մի տղամարդ է եկել:
Այստեղի բժիշկների ախտորոշմամբ, արդեն անհնար է այդ մարդուն օգնել: Երիկամներից մեկը դադարել է գործել և վատ զգալու հիմնական պատճառը դա է:
Իհարկե Հայաստանում բժիշկները դրա մասին չեն ասել նրան:
Հայաստանում նրան խաբել են և իմանալով, որ այդ մարդը մահամերձ է, երիկամը չի գործում և որպեսզի փող պոկեն, խաբել են ու ասել, որ խնդիրը սրտի հետ է կապված: Առաջարկել են սրտը շունտավորել, որն էլ իրականացրել են:
Մեկ այլ պատմություն:
Տղային Հայաստանում ասել են, որ արյան ռակ է և երկար ժամանակ բուժել են քիմիայով, իսկ վերջում էլ ապրելու կարճ ժամանակ են տվել:
Այդ տղան եկել է Գերմանիա ու պարզել, որ ինքը արյան ռակ չունի և չի էլ ունեցել:
Տղան հետաքրքրվել է, թե կարող է քիմիան է օգնել: Նրան ասել են, որ անհնար է, քանի որ անալիզները ցույց կտային, որ ունեցել է:
Իրականում, այս երևույթը շատ սարսափելի է: Համակարգը լի է անբարեխիղճ և ոչ պրոֆեսիոնալ առևտրականներով, ովքեր իրենց կոչում են բժիշկ և դրանով վարկաբեկում բարեխիղճ և պրոֆեսիոնալ բժիշկներին: Նրանք հեղինակազրկում են համակարգը և նվազեցնում հավատը բժիշկի ու երկրի նկատմամբ:
Ես կարծում եմ, որ սա ամենաառաջնային խնդիրն է, որով պետք է զբաղի առողջապահության նախարարը:
Վստահ եմ, որ այստեղ անելիք ունեն նաև ոստիկանությունն ու դատախազությունը:
Միայն թե հիմա չասեք, որ անուններ տամ: Միևնույն է չեմ տալու: Դա ամենահեշտ ճանապարհն է: Ձեզ նեղություն տվեք, փնտրեք և ինքներդ կգտեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել