Զարմանալի բաներ են տեղի ունենում: Թուրքիայի նորընտիր նախագահը ամեն առիթով դրսևորում է իր վերաբերմունքն ու ժխտողական քաղաքականությունը, իսկ մեր որոշ անինքնասեր պաշտոնյաներ այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որ ես, որպես հայ ամոթից գետինն եմ մտնում, որքան անթասիբ ու անինքնասեր կարելի է լինել:
Թուրքիան մինչև չընդունի Հայոց դատը, նրանց հյուրընկալելը վիրավորական է:
Էրդողանը հայը որպես վիրավորանք է ընդունում, ինչպես կարելի է նման հայտարարությունից հետո նրան ՀՀ հրավիրել:
Եթե անգամ նա գա, իսկ նա հաստատ չի գա, իսկ գալու դեպքում բացառված է, որ նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելի ու կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, այնուամենայնիվ, եթե գա, ապա ազգովի նրան պետք է ցույց տանք մեր տեսակը, իսկական տեսակը` թասիբով, պատվախնդիր, ու պահանջատեր տեսակը, ամեն հայի տանից` դուռ ու լուսամուտից, ավտոմեքենալից պետք է մերժողական պաստառներ կախված լինեն, մամուլը ողողվի նրա այցը չողջունվող նյութերով, և ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպվի, նա պետք է զգա որ անցանկալի մարդ է մեր երկրում, և ոչ նրա համար միայն, որ թուրք է, այլ որ ճիշտ և ճիշտ իր արյունոտ նախնիների արժանի ժառանգորդն է. նրան թողնեին հենց վաղը հայերին կոտորելու ծրագիր կիրականացներ, այդ մարդը խտացրած ատելությունը է հայի նկատմամբ:
Հայեր ջան, անտարբեր չլինեք: