1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում ստեղծված՝ էբոլայի բուժման համար նախատեսված փորձնական պատվաստանյութը անցել է թեստավորումը կապիկների վրա: Դեղամիջոցը, պարզվում է, արդյունավետ է նույնիսկ վարակման հինգերորդ օրը ստանալու դեպքում, երբ հիվանդության ախտանիշներն արդեն սուր են արտահայտվել՝ հաղորդում է Ինտերֆաքսը:
Թե որքանով է արդյունավետ դեղամիջոցը մարդկանց բուժման համար՝ հարկավոր է դեռ պարզել: Պատվաստանյութի թողարկումն առայժմ սահմանափակվել է մի քանի չափաբաժնով: Այն փորձել են հեմոռագիկ տենդով հիվանդ յոթ մարդու վրա, որոնցից երկուսն արդեն մահացել են:
Դեռ անցած շաբաթ սենսացիոն նորություններ էին ստացվել ԱՄՆ-ից: Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարող երկու ամերիկացի բժիշկներն էլ կարողացել են հաղթահարել վիրուսը Ատլանտայի հիվանդանոցում:
Դրա հետ մեկտեղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի վիրուսը մեծ թափով տարածվում է, և դրա ծավալները կարող են ավելանալ վեց անգամ:



