Գերիների հոգեբանությունը ուրիշ է: Գերին անօրինական սահմանը հատած քաղաքացի չէ, որ ամեն վայրկյան կարող է դեպորտ անեն: Գերին երազում է հետ գալու մասին ու միևնույն ժամանակ վախենում, որ հարգալից չի ընդունվի հասարակության կողմից: Բայց մեկ է, երազում է:
Գերին ունակ է սուտ խոսելու, որպեսզի արդարացնի իր գերի ընկնելու փաստը: Իսկական տղամարդու համար ամոթալի երևույթ է գերևարվելը, բայց խելացի մարդը կհասկանա, որ պատերազմում ամեն ինչ էլ օրինաչափ է ու երևույթը պետք է ընկալել հենց այդ տեսանկյունից: Այսինքն, ի սկզբանե պատրաստել զինվորին, որ ԱՍՏՎԱԾ մի արասցե գերի ընկար, ՀԻՇԻ ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ ԼԻՆԻ, ոչ օտար երկրում, ոչ էլ հետ գալուց հետո: Հավատացեք, որ դա կօգնի ու նման անհեթեթ հարցազրույցներ էլ չեն լինի:
Ուրմեն հայ զինվորն այնքան թուլամորթ է, որ մի ապտակի համար անցնու՞մ է օտար բանակի կողմը: ՈՉ, ես չեմ հավատում: Անհնար է: Եվ հետո բանակում հոգնել չկա, եթե պատերազմում բոլորն ասեն հոգնել ենք, ի՞նչ կլիներ: Հայի ռազմիկ տեսակը չի փոխվի երբեք: Ուղղակի մեր զինվորն անփորձ էր…մի կողմից էլ թշնամին քաղաքական դիվիդենտներ է ուզում հավաքել:
Հակոբին մի մեղադրեք, վերջապես ո՛չ մի ռազմական գաղտնիք նա իմանալ չեր կարող։ Աստված իր և իր ընտանիքի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել