Ինչպես հայտնում է Life Sports-ը՝ «Կրասնոդարի» 25-ամյա առաջատարՅուրա Մովսիսյանըկարող է լքել Սլավոլյուբ Մուսլինի ակումբը ոչ պակաս, քան 14 մլն. եվրոյով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Մովսիսյանի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական և եվրոպական մի շարք ակումբներ, մասնավորապես՝ մոսկովյան ԲԿՄԱ-ն և «Դինամոն»: Սակայն «ցուլերը» պատրաստ չեն հրաժարվել իրենց առաջատարից.
- Մովսիսյանը անխոս Ռուսաստանի առաջնության լավագույն հարձակվողներից է: Ակումբի շատ երկրպագուներ մարզադաշտ են գալիս հենց Յուրայի խաղը տեսնելու համար: Ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում այս ֆուտբոլիստին, և չնայած նրա հանդեպ մեծ հետաքրքրությանը, պատրաստ չէ բաց թողնել Յուրային,- նշել է Life Sports-ը:
Կրասնոդարյան ակումբում էլ հայտարարել են, որ առայժմ Մովսիսյանին ձեռք բերելու պաշտոնական ոչ մի առաջարկ չի ստացվել.
- Յուրան արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում, և հասկանալի է Պրեմիեր Լիգայի առաջատար թիմերի հետաքրքրությունը նրա հանդեպ: Սակայն ակումբը նրան գնելու պաշտոնական առաջարկներ դեռևս չի ստացել,- հայտարարել է «Կրասնոդարի» մամուլի քարտուղար Դենիս Դանիլչենկոն:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականին, 6 խաղում նույնքան գոլի հեղինակ է դարձել: