Փոքր ժամանակ արվեստագետները ինձ համար Աստված էին: Մայրիկիս հետ երբ անցնում էինք փողոցով, անպայման կանգ էի առնում գետնահարկում գտնվող յուրաքանչյուր արվեստանոցի մոտ: Չեմ կարող փոխանցել, թե ինչ հեքիաթային աշխարհ էր ինձ համար էդ փոքրիկ, խոնավ արվեստանոցները: Սա մի առանձին գրառման թեմա է:
Ցանկացած ներկայացման բացմանը ներկա էինք: Իսկ որ Երևան էինք գալիս մի քանի օրով, ապա անպայման տոմս էինք ճարում օպերայի կամ բալետի:
Ես փոքր ժամանակ վստահ էի, որ արվեստագետը ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ ՄԱՐԴ Է: ԱՐԴԱՐ, ԱԶՆԻՎ ՈՒ ԱՆԿԵՂԾ: Մեծ հիասթափություն էր, երբ իմացա, որ նկարչություն դասավանդող ինձ ծանոթ դասախոսը ուսանողներին փողով է գնահատական նշանակում: Ոնց որ մեկը իմ հեքիաթի աշխարհը ավիրեր: Ծանր տարա: Շատ ծանր: Ու երբ առիթ էր լինում հյուր գնալ էդ դասախոս-նկարչի տուն կամ ցուցահանդեսի բացմանը`ես մերոնց հետ չէի գնում: Հիշեք, առաջին-երկրորդ
Հետո,քանի մեծացա,էնքան շատ հանդիպեցի անազնիվ արվեստագետների:
Հիմա էլ վստահորեն ասում եմ, եթե արվեստագետը կյանքում կեղծում է` նա կորած է թե որպես մարդ թե որպես արվեստագետ: Եթե չի ասում ինչ մտածում է ինչ-ինչ պատճառներով, նա հաստատ թյուրիմածություն է:
Էս գրառմանս առիթը յութուբում հանկարծ հանդիպած մի դրվագ էր Վանաձորյան մի միջոցառումից, որտեղ նկարիչները իրար հերթ չտալով մեծարում էին մի կնոջ՝ ասելով, որ նկարչուհի է, տաղանդավոր է ...ֆլան-ֆստան.... Բայց մարդը ոչ նկարչուհի է, ոչ էլ տաղանդավոր է: ԲՈՈՈԼՈՐՍ ԳԻՏԵՆՔ: Ու ես շաաատ լավ գիտեմ յուրաքանչյուր ելույթ ունեցողի անձնական կարծիքը էս առիթով: Բայց թե ինչն է ստիպում մի բան մտածի` ուրիշ բան ասի, չեմ հասկանում: Սրա մասին եմ ասում: Այ որ նկարիչը կարողանում է էսպես ոչ շիտակ լինել, լավ իմանալով, որ ստում է, սիրտս նեղվում է: Որ կարողանում է անկապ մեծարել մեկին, ով գուցե լավ մարդ է կամ լավ տնային տնտեսուհի, կամ անկողնում է կատարյալ, բայց արվեստագետ չի` զզվում եմ ես դրանցից: Աստված չանի, էդ կինը մեռավ` հաստատ մահախոսական կարդալիս չեն ասելու, որ տաղանդավոր նկարիչ է մեռել: Չգիտեմ կարողացա հասցնել ասելիքս թե չէ, բայց ամոթ է երբ մարդը մի կարծիք ունի, բայց ինչ-ինչ պատճառներով լրիվ ուրշ բան է ասում: Արվեստագետ չեք կարողանում մնալ` գոնե տղամարդ մնացեք:
Африканский шаман как то спросил Джудит Делозье (американского психолога и этнографа):
- Чем цивилизованный человек отличается от людей моего племени?
Джудит ответила:
- Современный цивилизованный человек может чувствовать одно, думать другое, а делать третье.
Шаман долго не понимал, что она имеет ввиду.
Внезапно выражение растерянности на его лице сменилось ужасом...
- Джудит, никогда так не делай - сказал он - болеть будешь!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=698163123587957&set=a.414878405249765.89613.100001828265665&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել