ronaldinho_brazil6401in.am-ը գրում է.

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է մարզական կարիերան շարունակել հնդկական «Չենայ Տիտանս» ակումբում:

Բրազիլացի աստղի բանակցությունները հնդկական ակումբի հետ ավարտական փուլում են:

«Չենայ Տիտանս»-ը Ռոնալդինյոյին առաջարկել է 2 տարվա պայմանագիր, սակայն կիսապաշտպանը մտադիր է ավելի կարճաժամկետ համաձայնագիր ստորագրել, որպեսզի հաջորդ տարի տեղափոխվի ԱՄՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել