pic_e7762c01f1bd240bf47c753ab1c3820d1in.am-ը գրում է.

Կոլումբացի երգչուհի Շակիրան հաստատել է իր հղիության մասին լուրերը, որ վերջին շրջանում պտտվում էին ԶԼՄ-ներում:

Փոփ աստղը մեքսիկական Cosmopolitan-ի հետ հարցազրույցում պատմել է, որ երկրորդ երեխային է սպասում իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեից: Այս մասին հաղորդվում է սնդուսափայլ ամսագրի ամերիկյան տարբերակի կայքում:

Առաջին ենթադրությունները երգչուհու հղիության մասին մամուլում հայտնվեցին հուլիսին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: Միջոցառմանը Շակիրան կրում էր համեստ, բազմաշերտ հագուստ, որը թաքցնում էր գոտկատեղի հատվածը: Սակայն երգչուհին ու նրա քաղաքացիական ամուսինը չէին մեկնաբանում լուրերը:

37-ամյա երգչուհու և 27-ամյա ֆուտբոլիստի առաջին երեխան մեկուկես տարեկան է:

Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել