Այսօր երեկոյան որդուս տարել էի զբոսնելու: Հասկացա, թե կենտրոնում հազվադեպ լինելով որքան բան եմ բաց թողել: 

Աստված իմ, այս որքան են փոխվել հայրենակիցներս: Այս ինչ նոր` ինձ անծանոթ սերունդ է: .......... ու մարդիկ, օտար են այնպես: Ինձ մի տեսակ իմ երկրում, ինձ հարազատ միջավայրում չեմ զգում:
Ու թեև ճանաչողները սիրալիր ժպտում են, նաև ողջունում, բայց միևնույն է ես այս քաղաքում օտարություն եմ զգում:
Օտարացել եմ ինքս էլ, կարծես... Թեև, անձամբ ինքս ինձանից չեմ օտարացել, իմ ընտանիքից, հարազատներից, իմ ամենամտերիմ մարդկանցից, բայց ամեն անգամ, երբ այսպես ասած, <մարդամեջ> եմ դուրս գալիս, ինչ որ օտարության զգացում եմ ունենում: Գուցե ինչ որ բան բաց եմ թողել... գուցե շատ եմ տարվել գործով, չգիտեմ: Կամ գուցե ես այն արժեքներով չեմ ապրում, ինչով այսօր ազգիս մեծամասնությունն է ապրում:
  
  
Այնպես ցավ եմ ապրում: Մտածում եմ, երբ իմ բալիկը մեծանա, այդ ժամանակ ինչ է լինում: Այսօր դպրոցներից, բուհերից այնպիսի բաներ ես լսում, որ հոլիվուդյան սցենարիստներն անգամ կնախանձեին: 
Այս ինչ ենք դարձել:
 Հ.Գ. Այն ամենն ինչ ես տեսա, զգացի… ինչ որ շինծույության ու պաթոսի հոտ էր գալիս այդ ամենից: Ինձ ամենևին դուր չեկավ այդ բույրը: Տա Աստված գարշահոտության չվերածվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել