Օդանավակայանում սիրիահայի խառնամուսնության հետևանքով ծնված երեխաների երկիր մուտքի թույլտվություն չտալու նախադեպ է ստեղծվել, խառնվել են իրար: Իհարկե,  խառնվելու իրավիճակ է, քանի որ նման հարցերը օրակարգային չեն դարձել ու ժամանակին իրենց պատասխանը չեն ստացել:
ՄԶՄԿ համառոտագրերում այդ հարցերը հստակ տարանջատել ու բարձրաձրել ենք: Նախ առանձնացրել ենք անվտանգության/ապաստանի հարցը հայրենադարձությանն ու երկքաղաքացիության հարցերից: Իսկ հայրենադարձության հարցը լիքը բացթողումներ ու չլուծված խնդիրներ ունի: Ահա այդ բացթողումների պատճառով էլ աղմուկ է բարձացել: Դե պատասխանեք, արդյո՞ք պետք է հայ համարել հայ աղջկա ու արաբ տղայից ծնված զավակներին: Եթե այո, ապա ինչպես: Եվ ինչ է նշանակում հայ համարել, եթե չկա հայրենադարձության մասին դրույթներ: Ասեմ, որ այս մարդիկ հայտնվել են այն վիճակում, որում հայտնվել են մեր մի շարք հայեր, որոնք հազարումի թուղթ էին ճարում, որ հրեա կամ հույն ճանաչվելով փախնեին Հայաստանից: Սակայն մի մեծ տարբերություն կա, «մերոնք» գնում եին այնտեղ «նատուրիլազցվելու», այսինքն հրեա կամ հույն դառնալու: Սրանք գալիս են որպես տուրիստ, միգուցե ժամանակավոր օգտվում են հայ լինելու հանգամանքից: Իսկ միգուցե զավակները հայկական կրոն ու դաստիարակություն են ստանում և մեծանալու են նվիրյալ հայ՝ բայց սփյուռքահայ: Ո՞վ է սփյուռքահայը, ով չի ուզում երկքաղաքացիություն, ով չի ուզում դառնալ Հայաստանի քաղաքացի, սակայն իր համայնքի արժանի զավակն է: Ես չունեմ այս հարցերի պատասխանը: Ու մի փոքր ներքին խոհանոցային բան էլ բացեմ:
Փաստաթուղթը գրելուց հարց ծագեց երկկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայերի ու չունեցող սփյուռքահայերի իրավունքների տարբերության մասին: Պե՞տք է լինի տարբերություն, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ինչու՞ է պետք երկքաղաքացիության ստատուսը: Սրանց պատասխանները չկան, դրա համար էլ այս հարցերը հանեցինք վերջնական փաստաթղթից: Բայց ժամանակը գնում է, խնդիրները ջրի երես են բարձրանում ...

http://ichd.org/?laid=2&com=module&module=static&id=844
http://ichd.org/?laid=2&com=module&module=static&id=834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել