Life.panorama.am-ը գրում է.

Յոգան օգնում է ձերբազատվել սոցիոֆոբիայից

Թագավորական քոլեջի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ յոգան և այդ շարքի մյուս վարժանքները մարդկանց օգնում են ձերբազատվել սոցիոֆոբ դրևսորումներից: Յոգայի միջոցով ձեռք բերված հանգստությունը փոխում է սոցիոֆոբ մարդկանց աշխարհայացքը և վերջիններս սկսում են շրջակա միջավայրը ընկալել ավելի դրական լույսի ներքո:

Փորձի ժամանակ սոցիոֆոբ մարդկանց ցուցադրել են կետագծերով մարդու պատկեր, որից կարելի է ենթադրել, որ այն կամ դեմքով դեպի իրենց է կանգնած կամ հակառակ ուղղությամբ: Սակայն ոչ մեկ և ոչ էլ մյուս տարբերակները սոցիոֆոբները չեն նկատել, նրանց անմիջապես սկսել է թվալ, որ այդ մարդը շարժվում է իրենց ուղղությամբ: Միաժամանակ նաև նշվում է, որ այն սոցիոֆոբները, ովքեր մինչ այդ ցուցադրությունը յոգայով են զբաղված եղել, գրեթե այլ պատկեր են տեսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել