ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հայտարարել է, որ այս տարի ՌԴ Ցամաքային զորքերը կհամալրվեն ավելի քան 2000 Զրահապատ փոխադրիչներով (БТР): Իսկ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերն արդիականացման փուլում են:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարար Անատոլիյ Սերդյուկովը հայտարարել էր, որ սկսել են գնել БТР 82А և զուգահեռաբար իրականացնել БТР-80-ի ամբողջական արդիականացում:

«Սպասվում է զորքերի ավելի քան 2.000` զրահապատ փոխադրիչներով, վերանորոգող-էվակուացնող մեքենաներով համալրում, այդ թվում` հատուկ զրահապատված հրշեջային մեքենաներ` հրետանու պահեստների և զինանոցների զինման համար»,- հայտարարել է Պոստնիկովը` միաժամանակ հավելելով, որ ներկայումս իրականացվում է Т-72 տանկերի և БТР-80-ների ամբողջական արդիականացում և վերանորգում:

Իսկ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի(ՌՆՀԶ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևն անդրադարձել է ՌՆՀԶ-ի վերազինմանն ու իրենց զինտեխնիկայի արդիականացմանը:

«ՌՆՀԶ-ում նոր զենքերը կազմում են ընդհանուրի 30 տոկոսը, իսկ մինչև 2020թ. ծրագրվում է նոր զենքերի քանակը հասցնել 97 տոկոսի: Այսօր երեք հրթիռային դիվիզիա` հրթիռային վերազինման փուլում են, որոնցից երկուսի վերազինումը կավարտվի այս տարի»,- հայտնել է Կարակաևը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել