Media.am-ը գրում է.

Հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մի քանի շաբաթ տեւած լարվածությունը լարված պահեց նաեւ հայաստանյան մեդիա դաշտը: Սահմանին տեղի ունեցող միջադեպերը, երկու կողմերից զոհերը շաբաթներ շարունակ լրատվամիջոցների գլխավոր թեման էին: Տեղի ունեցածը քննարկվում էր ոչ միայն մեդիայում, այլեւ սոցիալական ցանցերում:

Ինչպես հայաստանյան մեդիան լուսաբանեց սահմանային միջադեպերը. մեկնաբանում են մեդիա փորձագետները:

Սամվել Մարտիրոսյան
մեդիա փորձագետ

Երբ իրավիճակը սրվեց, փոխվեց լրագրողների մոտեցումը տեղեկատվությանը, ինչը բավական անսպասելի էր: Եթե մինչ այդ ինչքան չստուգված տեղեկատվություն եւ ֆեյսբուքյան ստատուս կար, ներթափանցում էր ցանց, ապա լարվածության օրերին թե՛ լրագրողները, թե՛ խմբագիրները շատ զգուշավոր էին դարձել, եւ չստուգված տեղեկատվություն գրեթե չէր հայտնվում լրատվամիջոցներում:

Մեդիան այդ օրերին բավական պրոֆեսիոնալ աշխատեց, չընկավ «լայքեր»-ի հետեւից եւ պատասխանատվությամբ կատարեց իր աշխատանքը: Բայց հետաքրքիրն այն է, որ հենց լրավածությունը թուլացավ, նորից վերադարձանք հին վիճակին:
 
Սակայն պետք է ասեմ, որ փոխվել է հասարակության վերաբերմունքը. առնվազն սոցցանցերում ընթերցողները դժգոհում են ապատեղեկատվությունից, նրանք ավելի ուշադիր են դարձել տեղեկատվության նկատմամբ:

Հարություն Հարությունյան
լրագրող

Լարվածության առաջին օրերին որոշ կայքեր, այդ թվում նաեւ իմ կողմից հարգված, տեղեկատվություն էին հաղորդում՝ ադրբեջանական կայքերից լրատվություն թարգմանելով: Մի քանի օր անց լուսաբանումը կարգավորվեց, բայց դա գալիս էր նրանից, որ Պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի ծառայությունը շատ լավ եւ ակտիվ աշխատեց, ոչինչ չփորձեց թաքցնել: Այս առումով լրատվամիջոցները խնդիրներ չունեցան: Խնդիրը պաթոսն էր, որ ներկա էր որոշ լրատվամիջոցներում. ինչ-որ պահի լրատվությունը վերածվեց կեղծ հայերանասիրական պաթոսի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել