Totalfootball.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլի «Օմոնիայի» դեմ պատասխան խաղից առաջ զրուցել է «Սովետսկի Սպորտի» թղթակցի հետ.

- Ավստրիայում ներկա էի «Դինամոյի» հավաքին և թվում էր, որ ակումբը խնդիրներ չի ունենա դարպասապահի գծում: Դուք, Գաբուլովը և Շունինը ջանասիրաբար աշխատում էիք՝ կատարելով Գինտարաս Ստաուչեի անսովոր առաջադրանքները:

- Առաջին անգամ եմ հանդիպում նման հետաքրքիր և բազմազան մարզումներ: Բոլոր առաջադրանքները մոտեցված են խաղային իրավիճակների, տարբեր սարքավորումներ են կիրառվում: Որոշ նշումներ արել եմ ինձ համար, սակայն ամենը գրառելու համար հաստ տետրի կարիք կզգացվեր:

- Կարելի՞ է ասել, որ որոշակի նյարդայնություն մտցրեցին «Դինամոյի» երկրպագուները՝ չաջակցելով Վլադիմիր Գաբուլովին «Ռոստովի» դեմ խաղում: Մրցաշրջանի մեկնարկից առաջ Վլադիմիրը համար մեկն էր համարվում, բայց հետո խաղը հանկարծ չստացվեց...

- Շատ բան կախված է վերաբերմունքից: Պետք է հասկանալ. բոլորն են սխալվում: Ի՞նչ է, օրինակ Ակինֆեևն Աշխարհի առաջնությունից հետո այլևս չպե՞տք է խաղա: Պետք է պարզապես աջակցել մարդուն, առավել ևս Գաբուլովը մեծ սխալներ թույլ չի տվել: Ինձ էլ են, եղել է, տարբեր բաներ են գոռացել: Դա համբերությունից հանում է:

- Հայաստանում ֆուտբոլային խաղերի ժամանակ նման բաներ տեղի ունենու՞մ են, թե՞ այնտեղ բոլորովին այլ մշակույթ է:

- Չեմ հիշում նման բան: Հիմա մեզ մոտ չափից շատ է բացասականը: Այնքան էլ հաճելի չէ, երբ ողջ տրիբունան ցենզրույից դուրս վանկարկումներ է անում: Ռուսաց լեզուն շատ հարուստ է, կարելի է շատ դրական երգեր հորինել: Ամեն դեպքում, մարզադաշտ են գնում նաև երեխաները, ովքեր այս ամենը լսում են: Ինչու՞ չհորինել ինչ-որ բարի, հետաքրքիր վանկարկում: Դա բոլորին հաճելիորեն կզարմացներ և կուրախացներ: Իսկ այսպես անընդհատ որակազրկումներ ու դատարկ սեկտորներ են: Դա խոսում է ընդհանուր մշակույթի մասին, ցանկալի կլիներ աճել այդ հարցում: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ միաձուլվել է և պետք է հարգալից վերաբերվել բոլորին, անկախ մարդու մաշկի գույնից: Հայրենասիրությունը ճիշտ բան է, բայց ցավալի է, երբ այն վերաճում է ազգայնամոլության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել