Եթե, դու անտարբեր չես անազատության մեջ գերված 18 քաղբանտարկյալների ճակատագրերի հանդեպ, կնշանակի դու անտարբեր չես քո երկրի ու քո ժողովրդի ապագայի նկատմամբ, որովհետև նրանք այնտեղ են գտնվում, որպեսզի մենք բոլորս ապրենք արժանապատիվ կյանքով: Եթե դու Հայաստանում ես, ապա միացիր մեզ և կանգնիր մեր կողքին, ու մենք միասին լսելի կդարձնենք աշխարհին, որ Հայաստանում խախտված են բոլորիս համար թանկ հիմնարար ազատությունները, և կպահանջենք նրանց ազատությունը: Եթե դու ապրում ես արտերկրի ցանկացած քաղաքում, ու եթե նույնիսկ դու միակ հայն ես քո քաղաքում, ապա իմացիր, որ հնարավոր է նաև այսպես: Դուրս արի փողոց և կանգնիր այսպես: Ու դա հնարավոր է, որովհետև դու միայնակ չես, մենք միասին ենք, թեկուզ իրարից հեռու, բայց մենք հայ ենք, և դրանով ամեն ինչ ասված է: Մեր սրտերն այդ պահին միասին են բաբախելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10204399394367085&set=a.2186811391966.128680.1297476641&type=1&fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել