Եթե մենք կարողանայինք աշխարհի բնակչությունը նվազեցնել մինչև մեկ գյուղ, որը ընդամենը 100 բնակիչ կունենար, ապա գյուղի ժողովրդագրությունը կունենար մոտավորապես այս տեսքը:
Գյուղում կապրեին 61 ասիացի, 13 աֆրիկացի, 12 եվրոպացի, 9 լատինոամերիկացի, և 5 հոգի ԱՄՆ-ից և Կանադայից:
Գյուղի 52 բնակիչ իգական սեռի կլինեին, 48-ը կլինեին արական սեռի
25-ը կլինեին սպիտակամորթ, 75-ը մաշկի այլ գույն կունենային
67-ը կլինեին ոչ քրիստոնյա, 33-ը՝ քրիստոնյա
80-ը կապրեին անհաջող պայմաններով բնակարաններում
16-ը գրել և կարդալ չէին իմանա
50-ը կիսաքաղցած կլինեին, իսկ 1-ը կմահանար սովից
33-ը մաքուր ջրի պաշարներին մուտք չէին ունենա
39-ը սանիտարահիգենիկ պայմաններից զրկված կլինեին
8-ը ինտերնետին մուտք կունենային
1-ը բարձրագույն կրթություն կունենար
1-ը ՁԻԱՀ-ով հիվանդ կլիներ
2-ը նորածին կլինեին, 1-ը մահվան շեմին կլիներ
5 –ը ողջ գյուղի հարստությունների 32%-ը կկառավարեին
48 –ը օրական 2 դոլլարից պակաս գումարով կապրեին
11-ը կլինեին հոմոսեքսուալ, 89-ը՝ հետերոսեքսուալ