Իհարկե Վրաստան տեղափոխվելուց հետո KaZanTip-ը չեր կարող չկորցներ իր նախկին հեղինակությունը: Նախ, եթե ուշադիր նայենք DJ-ների ցանկին, 99%-ը վրացի DJ-ներ են և ոչ մի միջազգային հայտնի անուն: Անակլիան որքան էլ գեղեցիկ հանգստավայր լինի, հենց առաջին տարում հավաքել նույնքան մասնակից, որքան նախորդ տարիներին Ղրիմում էր, չէր էլ նախատեսվում: Մասնակիցների թիվը սպասվածից ավելի քիչ է, ու դա կապ ունի թե նոր վայրի, թե վիզայի խնդիրների հետ: Հաշվի առնելով վրացի ակտիվիստների ցույցերը, փառատոնն անցկացվում է շատ խիստ օրենքներով, մասնավորապես հենց երեկ մասնակից մի աղջկա դուրս են հանել փառատոնի տարածքից նրա համար, որ վերջինս բոլորովին մերկ պարել է լողափում: Եթե հետադարձ հայացք նետենք, KaZanTip-ը միշտ ներկայացվել է որպես էլեկտրոյի, ազատ բարքերի, սեքսի և թմրադեղերի հանդեպ ներքին ազատ քաղաքականություն վարող փառատոն, իսկ իրականում, ինչպես Ինձ հիմա պատմում են հեռախոսով, ամեն ինչ նման է սովորական լողափնյա փարթիների, առանց թմրադեղերի, առանց գովազդվող սեքսի և խելագարության...համենային դպես առաջին օրերին: 10 օր քնել վրաններում....որքանով են հայերը պատրաստ այս փորձությանը: Միգուցե երիտասարդները և կհանդուրժեն վրանները, բայց այ Սևանի կամ Ծաղկաձորի լավագույն հյուրանոցներին սովոր երիտասարդները, ովքեր ունեն KaZanTip մեկնելու համար նախատեսված գումար, դժվար թե 10 օր քնեն վրաններում: Երևի փոխվում են ժամանակները, փոխվում են բարքերը....նախորդ տարի Իբիցայում էլ երբ Մենք նկարահանումների էինք, առանձնապես ռեյվի հետևորդների չհանդիպեցինք: Ամեն դեպքում հայերի համար, ովքեր իրենց մոտ նմանատիպ ոչ մի երաժշտական փառատոն չեն տեսնում, KaZanTip-ը իսկական 10-օրյա դրախտ է. Արև, գեղեցիկ մարդիկ, լավ երաժշտություն, ծով և երիտասարդություն...այն, ինչ ստիպում է Մեզ գնահատելու կյանքը...