
Աշխարհի ոչ մի ուրիշ վայր չի կարող համեմատվել այս հսկայական սպիատակ անապատի հետ, որտեղ հիմնական 4 տարր կա՝ ձյուն, սառույց, ջուր և ժայռեր, իսկ դրա սառցադաշտերի և լեռնաշղթաների վեհությունը միայն ընդգծում է Անտարկտիդայի վայրի գեղեցկությունը:
Յուրաքանչյուր հյուր, պետք է բավականին բարդ ճանապարհորդություն կատարի, որպեսզի հայտնվի աշխարհի ամենամեկուսացված մայրցամաքի վրա: Անտարկտիդան իսկապես հրաշալի մի վայր է, որտեղ կարելի է տեսնել Երկիր մոլորակի բոլոր ծայրահեղությունները: Ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ՝ Անտարկտիդայի մասին:
1. Անտարկտիդայում սպիտակ արջեր չկան
Բևեռային արջերն ամենևին էլ Անտրակտիդայում չեն ապրում, այլ Արկտիկայում: Իս այ Հարվային բևեռի գրեթե ողջ առափնյա տարածքում բնակվում են պինգվիններ և շատ քիչ հավանակն է, որ բնական պայմաններում պինգվինը հանդիպի սպիտակ արջի: Սպիտակ արջեր կան Հյուսիսային բևեռում, Կանադայում, Ռուսաստանում, Ալյասկայում, Գրենլանդիայում և Նորվեգիայում, իսկ Անտրակտիդայում չափից դուրս ցուրտ է արջերի համար: Սակայն վերջերս գիտնականները սկել են մտածել Անտարկտիդան սպիտակ արջերով բնակեցնելու մասին, քանի որ Հյուսիսային բևեռի հալչում է:
2. Անտարկտիդայում կան գետեր
Նման գետերից մեկն է հանդիսանում Օնիքսը, որը տաք ջրերը տանում է դեպի մայրցամաքի արևելք: Այն հոսում է դեպի Վանդա լիճը, որը գտնվում էր չոր Ռայթ դաշտավայրում: Էքստրեմալ կլիմայական պայմանների պաատճառով, գետը հոսում է տարվա մեջ երկու ամիս՝ անտարկտիկական ամռանը: Այն ձգվում է 40կմ և թեև դրանում ձկներ չեն ապրում, բայց կան միկրոօրգանիզմներ և ջրիմուռներ:
3. Ամենաչոր տեղը մոլորակի վրա
Հարավային մայրցամաքի ֆենոմեններից մեկը դրա կոնտրաստն է չոր եղանակի ու ջրի քանակության միջև (Անտարկտիդայում են գտնվում քաղցրահամ ջրերի 70 տոկոսը): Այս մայրցամաքը հանդիսանում է ամենաչոր վայրը մեր մոլորակի վրա: Անգամ ամենշոգ անապատում ավելի շատ անձրևներ են լինում, քան Անտարկտիդայի չոր դաշտավայրներում: Տարեկան տեղումների սանդղակը մոտավորապես 10 սմ է կազմում:
4. Անտարկտիդայի բնակիչները
Անտարկտիդայում մշտական բնակիչներ չկան: Միակ մարդիկ, ովքեր բնակվում են այս մայրցամաքի վրա որոշ ժամանակով, դա գիտահետազոտական խմբերի անդամներ են: Ամռանը նման խմբերի անդամների քանակը կազմում է 5000 հոգի, իսկ ձմռանը մայրցամաքի վրա մնում են ոչ ավել քան 1000 մարդ:
5. Ո՞ւմ է պատկանում Անտարկտիդան
Անտարկտիդայում չկա կառավարություն և աշխարհի ոչ մի պետություն չի հանդիսանում այս մայրցամաքի տիրակալ: Չնայած նրան, որ շատ երկրներ են փորձել սեփականություն իրավունք ստանալ այս հողերի վրա, բայց ձեռք է բերվել համաձայնություն, որ Անտարկտիդան միակ տարածքն է, որը չի ղեկավարվում ոչ մի պետության կողմից:
6. Երկնաքարեր
Այս մայրցամաքի մասին մյուս հետաքրքիր փաստը կայանում է դրանում, որ Անտարկտիդան լավագույն վայրն է՝ երկնաքարեր գտնելու համար: Ըստ երևույթի, երկնաքարերը՝ ընկնելով սառցապատ մակերևույթի վրա, ավելի լավ են պահպանվում, քան ցանկացած այլ վայրում՝ Երկրի վրա: Մարս մոլորակից եկած երկնաքարերի կտորները հանդիսանում են ամենաարժեքավոր ու ամենաանակընկալ գտածոներից մեկը:
7. Ժամային գոտիների բացակայություն
Սա միակ մայրցամաքն է, որտեղ չկան ժամային գոտիներ: Մայրցամաքի վրա գտնվող գիտնականները սովորաբար պահպանում են այն ժամային գոտին, որը գործում է իրենց հարազատ երկրում, կամ էլ ուղղորդվում են իրենց մատակարարման գծում կիրառվող ժամային գոտու հետ: Այստեղ դուք կարող եք բոլոր ժամային գոտիներով անցնել ընդամենը մի քանի վայրկյանում:
8. Անտարկտիդայի ֆաունան
Անտարկտիդան միակ վայրն է աշխարհում, որտեղ կարելի է գտնել Կայսերական պինգվիննների, որոնք հանդիսանում են պինգվինների ամեն խոշոր տեսակը: Այս պինգվինները նաև հանդիսանում են միակը, որը բազմանում է անտարկտիկական ձմռան պայմաններում: Ի դեպ, գիտությանը հայտնի պինգվինների 17 տեսակներից 6-ը բնակվում են Անտարկտիդայում:
Չնայած նրան, որ մայրցամաքը շատ հարմար է կապույտ կետերի, կետադելֆինների և և ծովային կատուների համար, Անտարկտիդայի ցամաքը հարուստ չէ ցամաքային կենդանատեսակներով: Ցամաքային բնակիչներից ամենախոշորներից մեկը Belgica antarctica միջատն է, որի չափսերը չեն գերազանցում 1,3 սմ-ն: Բացի դրանից, Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ չկան տեղական մրջյուններ:
9. Համաշխարհային տաքացում
Ամենամեծ ցամաքը, որը ծածկված է սառույցով հենց Անտարկտիդան է, որտեղ կենտրոնացած է աշխարհի սառույցի 90 տոկոսը: Անտրակտիդայում սառցի միջին հաստությունը կազմում է 2133 մետր: Եթե Անտարկտիդայի բոլոր սառույցները հալչեն, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 61 մետրով, բայց քանի որ մայրցամաքի միջին ջերմաստիճանը կազմում է -37 աստիճան ցելսիուս, նման հալքի վտանգ չկա: Իրականում, մայրցամաքի մեծ մասում ջերմաստիճանը երբեք չի գերազանցում 0 աստիճանը:
10. Ամենամեծ այսբերգը
B-15 այսբերգը հանդիսանում է հայտնաբերված ամենախոշոր այսբերգներից մեկը: Դրա երկարությունը 295 կմ է, լայնությունը՝ 37 կմ, իսկ մակերևույթի մակերեսը՝ 11,000 քառակուսի կիլոմետր, ինչը ավելի շատ է, քան Ճամայկա կղզու մակերեսը: Դրա քաշը մոտ 3 միլիարդ տոննա է կազմում և հայտնաբերվելուց տասնամյակ անց, այն դեռ չի հալչել: