Վերջապես դիտեցի: Մտքովս չէր էլ անցնի հենց էդ ֆիլմի համար հասնել կինոթատրոն, էն էլ քննության նախօրեին, եթե այն տեսած ընկերներիցս մեկը չասեր, որ Մարգըրեթ Թեչըրին շատ է նմանեցնում մի կնոջ, որին երկուսս էլ գիտենք: Սկզբում օնլայն տարբերակը փորձեցի ու համոզվեցի, որ ճիշտ է ասում: Ավելին` երիտասարդ Թեչըրը նույնիսկ արտաքնապես էր նման այդ կնոջը: Ամեն դեպքում, առաջին տասնհինգ րոպեից չկարողացա առաջ անցնել վատ որակի պատճառով: Էդպես որոշեցի գնալ կինոթատրոն, քանի հնարավորությունը կա:

Ասեմ, որ Մերիլ Սթրիփի խաղը շշմեցուցիչ էր: Շշմեցուցիչն էն խոսքը չէ, ու եթե էս կիրակի նրան «Օսկար» չտան, մեծ հանցանք կատարած կլինեն: 

Ֆիլմի սյուժեն աղքատիկ էր, ձանձրալի, ոչինչ չէր կատարվում: Ուղղակի Թեչըրի հետ կապված հայտնի իրադարձությունները, հայտնի խոսքերը բերել, հավաքել, մի ֆիլմ էին սարքել: Ամեն դեպքում, զարմանալի չէ. բոլոր կենսագրական ֆիլմերն էլ բավականաչափ ձանձրալի են:

Հոգեբուժական տեսանկյունից հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է իր ցնորքների հետ գլուխ դնում: Իսկական ինտելեկտուալ կին է, որը կարողանում է թաքցնել իր ապրումները, կառավարել դրանք ու անգամ ազատվել դրանցից: Դրանով Ջոն Նեշին է հիշեցնում ու նաև ապացուցում, որ ֆունկցիոնալության համար ոչ թե պետք է հիվանդներից թաքցնել իրենց ախտորոշումը, այլ բացատրել այն, սովորեցնել ախտանիշների հետ ապրել:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել