Galatv.am-ը գրում է.
Պաղպաղակը հազարամյակների պատմություն ունի: Մանրացված սառույցը` մրգերի եւ հատապտուղների հետ մատուցել են դեռ Հին Չինաստանում: Ասում են, որ Նապոլեոնն այնքան էր սիրում պաղպաղակ, որ խնդրել է այդ քաղցրավենիք պատրաստող սարքը տանել Սուրբ Հեղինե կղզի, ուր նա աքսորվել էր: Սովորաբար, երբ մենք պաղպաղակ ենք ուտում, պարզապես վայելում ենք հաճելի համը: Սակայն դա ոչ միայն քաղցրավենիք է, այլ նաեւ շատ օգտակար մթերք:
Կաթն առողջության գրավականն է

Դասական պաղպաղակը` պատրաստված կաթից, մեծ քանակությամբ հանքանյութեր, ամինաթթուներ, վիտամիններ եւ լիպիդներ է պարունակում: Այդպիսի մթերքը 15 տոկոսով բավարարում է մարդու կալցիումի ամենօրյա պահանջը: Կաթի օգտակար բաղադրիչները, որոնք պարունակվում են պաղպաղակում, լավ են յուրացվում օրգանիզմի կողմից: Բնական հավելումների շնորհիվ, որոնք մտնում են տարբեր տեսակների բաղադրության մեջ, ինչպիսիք են շոկոլադը, ընկույզը, հատապտուղները, մեղրը, մարդը նաեւ ստանում է մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր: Իսկ պաղպաղակի մեջ առկա հեշտ յուրացվող ածխաջրերը բարերար ազդեցություն են ունենում ուղեղի գործունեության եւ հատկապես` հիշողության վրա:
Պաղպաղակ խորհուրդ է տրվում հիվանդներին, ովքեր ծանր վիրահատություն են ունեցել հատկապես որովայնի խոռոչում: Այդ դեպքերում կոշտ սնունդն արգելվում է, բայց եթե դուք չեք ուզում միայն սպիտակաձավարի շիլա ուտել, ապա պաղպաղակը հրաշալի միջոց է՝ եւ համեղ է, եւ օգտակար: Պաղպաղակ խորհուրդ է տրվում օգտագործել տուբերկուլյոզի, արյունահոսություններով խոցային հիվանդությունների, հյուծվածության եւ սակավարյունության դեպքում: Ի դեպ, պաղպաղակն ընդհանուր առմամբ արդյունավետ արյունարգել միջոց է, օրինակ քթի արյունահոսության դեպքում խորհուրդ է տրվում ուտել մի քանի գդալ շատ սառը պաղպաղակ: Ցածր ջերմաստիճանը նպաստում է արյան անոթների նեղացմանը, եւ արյունը դադարում է հոսել:
Սառն ընդդեմ կոկորդի ցավի

Քիչ-քիչ պաղպաղակ ուտելով՝ դուք կարող եք «սովորեցնել» ձեր կոկորդին ցածր ջերմաստիճանի, որը հետագայում կօգնի ավելի լավ դիմակայել կոկորդի հիվանդություններին, օրինակ այնպիսի ոչ հաճելի բորբոքումներին, ինչպիսիք են անգինան, կոկորդաբորբը, նշագեղձերի բորբոքումը: Կանոնավոր, փոքր չափաբաժիններով սառը դեսերտի աստիճանական ուտելը թույլ է տալիս ամրապնդել տեղային դիմադրողականությունը: Ի հակադրում տարածված մոլորության, որ ձմռանը չի կարելի պաղպաղակ ուտել, նշվում է, որ այդ քաղցրավենիքը բացասական ազդեցություն չի ունենում ոչ կոկորդի, ոչ ստամոքսի վրա, եւ առանց մտավախությունների այն կարելի է վայելել նաեւ ցուրտ եղանակին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ