Ուրեմընըս Դուբայից (քաղաք ա՝ է-է՜ս կողմերի վրա) ռուսական սամալյոտը թռչում էր Մոսկվա (դա էլ ա քաղաք, բայց է-է՜ն կողմերի վրա, չնայած, շատ հայեր համոզված են, որ դա էլ է էս կողմերի վրա): Իրա համար խաղաղ թռչում էր, մարդկանց տուն էր տանում, երևի օտպուսկ-մոտպուսկից: Թռիչքն արտաքուստ հանգիստ էր. ոչ Դոնեցկի աշխահազորայիններից կային մոտակայքում, ոչ էլ՝ ուկրաինական քաջապանծ ռազմական օդաչուները, ոչ էլ Ամերիգան էր «վիզ դրել»: Բայց ներսից, նկատի ունեմ՝ օդանավի, թռիչքը հեչ խաղաղ չէր: Ակազիվայեցցա: Մի ադրբեջանցի թուրք, տենց երևի մի 30-35 տարեկան, բույանիտ ա անում, կպռշկում ա էրեխեքին, մի խոսքով իրեն պահում ա որպես իսկական ազեռբայջանցի: Էս ռուս ստյուարդեսկաներն էլ ստիպված տղամարդ ուղևորներին են օգնության կանչում, վերջը, մի կերպ էս թուրքին հոլորում, կապկպում են, գցում պոչամասի ազատ նստարանին, որ չորանա:
Մինչև դես-դեն, հասնում են մեր հինավուրց երկրի նույնքան հինավուրց երկինքներին: Ըստեղ օդանավի հրամանատարը բութ մատը կծում ա ու «Զվարթնոցից» արտակարգ վայրէջք ա խնդրում, ինչը և մերոնք արտակարգ ձևի ապահովում են՝ խաշ-շորովածով, խաշլամայով-բանով, դեղձ ու խաղողով (դե մի քիչ ճոխացնենք, էլի:
Համա էս լյոտչիկների գլխավորը ուզում ա գլուխը խախանդ շարունակի թռիչքն ու էդ օդային խուլիգանին հանձնի ՀՀ իրավապահ մարմիններին:
Մերոնք իրավիճակում արագ կողմնորոշվում են ու հրաժարվում են ընդունել բույանիտ անող ադրբեջանցուն, որ համարյա «երկնքից ձեռքներն էր ընկել»: Մենակ ձեռնաշղթայում են, «սկոռին» էլ գալիս ու մի ասեղ հանգստացուցիչ է ներարկում: Չնայած, երևի էդ մեկի կարիքը կարող էր չլինել, եթե էդ թուրքին մի հատ սիլլա տային ու ձեռի հետ էլ բացատրեին, որ սամալյոտը էլ օդում չի ու ինքն էլ Հայաստանում ա: Տուտ ժը կխաղաղվեր: Տուտ ժը:
Մի խոսքով, սպասում են, մինչև էդ «աբրանքը» քնում ա, մեշոկի նման գցում են ռուսական սամալյոտն ու հայ դե՝ Մոսկվա...
Էնտեղ թուրքին օդային խուլիգանության համար «բռնում» են, բայց դա արդեն ուրիշ կինո է ու հեչ իտալական չէ, այլ ռուսական անկապ սերիալ:
Սաղ մի կողմ: Բայց մի պահ փորձեցի պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե հանկարծ կարգազանցը հայ լիներ, իսկ օդանավն էլ Բաքվում իջներ... Հային հաստատ կբռնեին, կներկայացնեին որպես միջազգային շպիոն, հաջորդ օրն էլ կսպանեին: Թե՞ մենակ ես եմ այդ կարծիքին:
Կից նյութն այսօր