Կիրակի օրը տեղի ունեցավ «Go Topless Day» միջազգային յոթերորդ փառատոնը, որտեղ աշխարհի տարբեր երկրներում մարդիկ առանց շապիկների` մերկ, դուրս էին եկել երթի` հանուն կանանց իրավունքների:
Մասնակիցները նշել են, որ եթե տղամարդկանց կարելի է առանց շապիկ դուրս գալ հասարակական վայրեր, ապա կանայք նույնպես պետք է ազատ լինեն և ունենան այդ իրավունքը: Իսկ եթե ոչ, ուրեմն տղամարդիկ նույնպես պետք է փակեն իրենց կուրծքը:
Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում 60 այսպիսին միջոցառում է անցկացվել: Նյու Յորքը այն քիչ քաղաքներից մեկն է, որտեղ 1992թ.-ից կանանց` օրենքով թույլ է տրվել բաց կրծքով դուրս գալ հասարակական վայրեր:
Ստորև կարող դիտել Նյու Յորքում տեղի ունեցած առանց շապիկների երթի լուսանկարները:




![]() |
![]() |











Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





