Երկրից հեռացած մի մարդ քաջություն աներ ‘’ֆլեշմոբ’’ աներ ու հետ գար, տեսնեմ քանիսը՞ օրինակ կվերցնեին,
Մի չինովնիկ կառավարության դիմաց կանգներ ու ‘’ֆլեշմոբ’’ աներ. Վե՛րջ, կաշառք չեմ վերցնում, տեսնեմ, քանիսը՞ կանեին նույնը,
Մի դատավոր դատական նիստերի դահլիճ մտնելուց հետո ‘’ֆլեշմոբ’’ աներ. Վե՛րջ. արդար եմ դատելու, տեսնեմ քանիսը՞ կնախանձեին,
Մի քանիսն էլ ‘’ֆլեշմոբ’’ անեին` հեռանային իշխանությունից, տեսնեմ քանիսը՞ կքայլեին հետևներից…
Մի քանի ‘’լուրջ’’ ընդդիմադիր էլ ազատության հրապարակում ‘’ֆլեշմոբ’’ անեին ու ասեին, որ այսքան պարտվելուց հետո գնում են տուն, տեսնեմ քանիսը՞ գլխիկոր կհետևեին…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=286783464856965&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել