Հաճախ նստում եմ ինքնահաշվետվության՝ դա կարևոր է, որ հասկանամ ինքս ինձ, թե, արդյոք՞ կեղծավոր եմ, ու շողոքորթ՞, հասկանամ, թե անազնիվ եմ՞, թե անգիտակից…թե ինչու՞ ահավասիկ տասյակ տարիներ է, ու չեմ ներգախտում Հայաստան….ու ինձ տանում եմ իմ ջահել տարիները, դեռ սովետի ժամանակ, երբ նոր համալսարանում էի ընդունվել, ու ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ…
Հիշում եմ զգացմունքներս, զարմանքս, ապշած վիճակս, խառնաշփոթ ու անկարող ըմբռնել այն բոլորը որ տեսնում էի…Մինչ Հայաստան այցելելս, սփյուռքահայերը իմ հայրենակիցներն էին, իմ հոգու Հայաստանը, ու իմ հոգսերի ու մտածմունքների նյութը…տարօրինակ էր…ես մի օտարականի պես էի ինձ զգում առաջին անգամ Հայաստանում…շատ օտարականի նման, ամաչում էի, ինձ համար վատ զգում, քիչ խոսում, չնայած, Աստված ի սկզբանե ինձ շատախոս է ծնել…. պետք է ազնվանամ….ամեն ինչ տարբեր էր, մշակույթը, նիստ ու կացը, խոսակցականը, մտածելակերպը, …Նախքան Հայաստան գալս, ես մի ամբողջ գիտակցական կյանք , անհանգստացել եմ Հայաստանի լինելու ու չլինելու մասին, Ղարաբաղի մասին, Թուրքիո մեջ Հայկական հողերի մասին……իսկ Հայաստանում, այդ ժամանակ, բացարձակ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԷՐ…ժողովուրդը չէր անհանգստացած հարևաններից, այն նյութերից որ ինձ էին անհանգստացնում…ադրբեջանի հետ բարեկամներ էին, ուտում, խմում, անհոգ ապրում էին…., քաղաքում, պետական շենքերում, պետական հոգատարության տակ անհոգ, անվճար ապրում էին…մինչ սփյուռքահայերս , հազիվ ծայրը ծայրին հասցնում էինք տան, կենցաղային պայմանների համար վճարել, ուսումի համար, բանկերից պարտքեր վերցնել, ամեն ինչի համար պարտքերով յոլա գնալ….Հայաստանում, կյանքը էժան էր , սակայն անորակ…. Այնպես չէր, որ անմիջական ձգտում առաջանար իմ մտքի մեջ Հայաստան տեղափոխվելու, ինչպես, առաջին իսկ այցելությունից, Փարիզը ինձ կգրավեր, կամ Հռոմը, կամ Լոնդոնը…Ոչ…այստեղ, ապագայի հանդեպ անհոգությունը, ու հանգստությունը ինձ համար օտար էր…օտար էր, հասարակության մի մասի միմիյանց հանդեպ, անքաղաքավար ու անկիրթ լինելը, կանանց հանդեպ բիրտ ու անխնա, խանութի աշխատողների կամ հավաքարարների հանդեպ անարգանքը, մեծամտությունը, տերն ու ծառայի հոգեբանությունը…Անշուշտ, անոթի, կամ սոված Հայերի չհանդիպեցի, ընդհակառակը, ուտելիքը Հայաստանում սովետական ժամանակներում երբ այցելում էի , ընդհանրապես խնդիր չէր…ոչ էլ դպրոցները ու երջանկությունը…մարդիք «կույր» երջանիկներ էին, ըստ զիս…մտածում էի, որով նրանք, արտասահմանները չէին տեսել…գոնե մասսայական ազատություններով, մարդկային հարաբերական, արժանապատվությամբ, …այն ժամանակ, սովետի դռները փակ էին, համացանց էլ չկար, տեսնելու կենցաղը արևմուտքում, որտեղ ամեն ինչ պայքար էր, ուտելիքից բռնած մինչ կրթություն, սակայն մի պայքար էր, որ արժեր պայքարել ու հասնել ու գերազանցել սեփական երազների սահմանները…
Բնական է, որ շատ ու շատ ընտանեկան, ու այս անձնական խառը զգացմունքների պատճառով, ինքս ինձ օտար զգալով, քոռ ու փուչ վերադարնում էի Լոս Անջելոս, հասկանալով որ պիտի չկարողանամ ապրել Հայաստանում, գոնե, ինքս ինձ այդպես եզրակացրեցի…որով, ամեն մարդ տարբեր է, ինքս իրոք փոքրուց եմ եղել ըմբոստ, ազատատենչ, երբևե չեմ սթրվել մի տեղ ու ճահճանալ չէի կարող մի տեղում…Թռչունի նման պախրեցի օտարություն, սակայն երբևէ Հայաստանը հեռու չի եղել ինձ համար, լինի գարնան գալուն, կամ ամռան, երբ հոգևոր պետքերս ինձ թևեր են տվել թռչելու Հայրենիք….
Հայաստանը անշուշտ շատ է փոխվել, սովետական տարիներից…հիմա ժողովուրդը մտածում է իր ապագայի, ապահովության ու կենցաղային պայմանների համար…ոչինչ չի տրվում պետության կողմից…նույնիսկ, այն բոլորը որ որևէ Եվրոպական կամ ԱՄՆն է տալիս իր քաղաքացիներին, Հայաստանի պետությունը դրա մի տոկոսն էլ չի տալիս….
Ինչպես, Հայաստանի հին օրհներգն էր ասում, «Իմ Հայրենիք, որբ ու անտեր, կամ թշվառ.. որ ապրել ես դարե դար՞՞՞» բառերը չգիտեմ, բայց ադպես մի ինչ որ երգ կար…այսօր, ճիշտ նկարագրում է Հայ Ժողովուրդը…քաղաքացին… Այսօր Հայաստանի Պետությունը ՕՏԱՐՆ Է, կամ օտարացած, սեփական ժողովրդից, իսկ ՀԱՅ ժողովուրդը դարձել է թշվառը, որբը ու անտերը…ահավասիկ պատկերը Հայաստանի, այսօր…
Ու երևի եռեսուն տարիներ են, առաջին այցելությունից դեպի Հայաստան մինչ օրս….միջանկյալ անշուշտ , հարաբերական, հաճախ եմ թռչել Հայաստան, խմել զուլալ ջրերը, համտեսել անմահական հողի անուշ բերքը …., սակայն Հայաստանի առաջին տպավորությունից մինչ այսօրվա տպավորությունս շատ բան է փոխվել, ժողովրդի մոտ….Հիմա Հայաստանի ժողովուրդը ՈՐԱԿ Է ՓՆՏՌՈՒՄ…ՀԱՐԱԶԱՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՓՆՏՌՈՒՄ….Հայաստանի հասարակությունը ՏԵՐ ՈՒ ՏԻՐԱԿԱՆ Է ՓՆՏՌՈՒՄ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲԱԶՈՒԿՆԵՐԻ ՄԵՋ…ՈՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՌՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ…ԿԱՄԱՑ ԿԱՄԱՑ ԽԵԼՔԻ ԵՆՔ ԳԱԼԻՍ….
Իսկ իմ մոտ, ամեն ինչ մնացել է նույնը…մնացել եմ թռչունի կարգավիճակում….առաջ ես էի օտարականը Հայաստանում, իսկ այսօր, Հայաստանի իշխանություններն են օտարականները, ոչ միայն ինձ համար, այլ սեփական, տեղի Հայ Ժողովրդի համար….Սակայն իմ մոտ էլ է ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵԼ…ՄՏԱԾՈՒՄ ԵՄ օդից իջնել երկիր, պարզ թռչունի կարգավիճակից իջնել մարդու կարգավիճակ…ձայնս միացնել Հայաստանի հասարակության ձայնին, հատկապես որ աշխարհը փոքրացել է, կապի ու հաղորդակցման միջոցներով…
Կարծում եմ, ՍՓՅՈՒՌՔ ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԵՐ ԵՐԿԻՐ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՆՑԵՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է…
ՄԻԱՑԵՔ