Հյուսիսային պողոտան <<Հրապարակի>> չսիրելուց իր արժեքը չի կորցնում: Ճաշակի հարց է: Վստահաբար, անտեղյակ եք եղել,՝ որ Ջերմուկի նոր հյուրանոցը և Մելիք Ադամյան փողոցի նորակառույցը Նարեկ Սարգսյանի նախագծերն են, այլապես <<ճաշակավոր, թամանյանական ոճով>> և այլ հիացական խոսքերի փոխարեն <<այլանդակ>> կորակեիք: Փաստն այն է, որ Հյուսիսային պողոտայում՝՝ Նարեկ Սարգսյանի նախագծած 3 շենքերը գեղեցիկ են ու տպավորիչ: Ինչպես հրաշալի մաեստրո Աղասի Այվազյանը կասեր՝ <<հայ շենքեր>> են: Նրա անաչառ և անկաշառ գնահատանքն է, օրիորդ, որ կդիմանա ժամանակի փորձությանը: Կամ՝ Պերճ Զեյթունցյանի հստակ և անմիջական տեսակետը, ով մեկ անգամ չի ասել, որ սիրում է Հյուսիսայինը: Իմ տղան սիրում է Հյուսիսայինը, նրա ընկերները՝ նույնպես... Նոր սերունդը այն իրենն է համարում: Ցավոք, Հյուսիսային պողոտան 2007-ին դեռ անավարտ՝ բացվեց: Դարձյալ ցավոք՝ այն հեղինակ-ճարտարապետի նախագծած հարկայնությունը՝ 6-7-ը՝ նահանջող հարկով, չունեցավ, այնուհանդերձ, գեղեցիկ քաղաքային միջավայր կլինի լիարժեք ավարտուն տեսք ստանալուց հետո: Ի դեպ, Հյուսիսայինի հասցեին լուտանքներ տեղացող շատ գործընկերներ հենց այստեղի սրճարաններն են նախընտրում չգիտես ինչու:
Իսկ ընդհանուր առմամբ, նյութն սկզբից մինչև վերջ դեմագոգիա է/շատ մեղմ ասած/՝ առանց կոնկրետության, առանց փաստի:
Կից նյութն՝ այտեղ



