Դիետաներին պետք է խելամտորեն հետևել. ոսկե կանոններ աղջիկների համար
Ինչպե՞ս զսպել ախորժակը
Երեկոյան կարելի է շատ քիչ ուտել սիրելի բանջարեղենից կամ մրգից: Հեռուստացույցի կամ համակարգչի առջև առհասարակ չի կարելի սնվել, որովհետև այդ պրոցեսը մեխանիկորեն է ընթանում, և մարդը չի գիտակցում, որ սնվում է: Օրինակ քաղց զգալիս կարելի է սալորի չիրը դանդաղ վայելել և որոշ ժամանակ բերանում պահել կուտը: Որոշ մասնագետներ պնդում են, որ քաղց զգալիս կարելի է 20 անգամ ցատկել և այդ զգացողությունը կչքանա:
Ոսկե կանոններ
Հաճախ մարդիկ դառնում են իրենց ախորժակի գերին, բայց սնվելը ընդամենը սովորություն է, որը պետք է կառավարելի լինի: Եվ այսպես, բոլոր ժամանակներում գործել է 3 ոսկե կանոն, որոնք պետք է ոչ միայն հիշել, այլև դրանց հետևել:
Ուտել միայն քաղցած ժամանակ, այլ ոչ թե տարվել ուտելիքով կամ անգործությունից:
Սեղանից հեռանալ մի փոքր քաղցածության զգացումով, այլ ոչ թե կշտացած:
Սնվելիս ընդունել այնքան կալորիա, որքան որ ծախսել է մարդը:
Խորհուրդները բարդ չեն, մանավանդ երբ հետևելիս ոչ միայն կարողանում եք ինքներդ ձեզ կառավարել, այլև ամրապնդել կամքը:
ամբողջական նյութն՝ այստեղ