D91AC5F0-2384-42FA-A7B9-6478F4DDFA91_mw1024_s_n1in.am-ը գրում է.

Դերասանները վախենում են, որ ՌԴ այցելությունը կարող է վատ անդրադառնալ իրենց կարիերայի վրա:

Time-ի տվյալներով՝ հոլիվուդյան աստղերը, բացառությամբ մի քանի դեպքերի, դադարել են ՌԴ այցելել: Լրագրողները նշում են, որ արևմտյան հայտնի դեմքերը նախկինում հաճախ էին իրենց հաճույքի կամ գումար վաստակելու նպատակով ՌԴ այցելում, սակայն այժմ աստղերը վախենում են, որ այդ երկիր այցելությունները կարող են վնասել իրենց կարիերային: Այս մասին է հայտնել նյույորքյան Platinum Rye գործակալության ներկայացուցիչ Սամուել Հարությունյանը, որը զբաղվում է ռուսական արարողություններին հոլիվուդյան աստղերի մասնակցության կազմակերպմամբ:

Հարությունյանը պնդում է, որ այդ բիզնեսով արդեն 10 տարի է զբաղվում, սակայն նախկինում նա դժվարություններ չի ունեցել Ռուսաստան աստղեր հրավիրելու հարցում: Դերասաններին հնարավոր չէ համոզել նույնիսկ մեծ հոնորարներ առաջարկելու դեպքում:
«Այդ մարդիկ արդեն գերհարուստ են: Այդ պատճառով էլ նրանց հետաքրքրում է միայն կարիերայի պահպանումը»,-ավելացրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել