1in.am-ը գրում է.
Ուկրաինացի ռուֆեր Գրիգորի Mustang Wanted-ը սոցկայքերում հայտնել է, որ Մոսկվայում բարձրահարկ շենքի աստղն ինքն է ներկել կապույտ և դեղին գույներով: Այս մասին նա գրել է սոցկայքերում:
«Ես եմ այն մարդը, որն անկեղծ հայրենասիրական զգացումների պոռթկման մեջ բարձրացել է բարձրահարկ շենքի տանիք և դրան զարդարող աստղը ներկել մեր հայրենի ուկրաինական դրոշի գույներով, ապա այնտեղ է բարձրացրել անկախ Ուկրաինայի դրոշը, որի ապացույցները ես ունեմ լուսանկարների և տեսագրությունների տեսքով»,- գրել է նա:
Գրիգորիի խոսքերով` ինքն աշխատել է մինչև առավոտյան ժամը 6-ը` իր գործը ձոնելով Ուկրաինայի անկախության օրվան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1408382.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել