Ladynews.am-ը գրում է.
Միշտ շատ ցավալի է, երբ մեզ դավաճանում է նա, ում վստահում էինք: Առաջարկում ենք միասին դիտարկել այն հարցի պատասխանը, թե արժե՞ արդյոք ներել դավաճանությունը, թե՞ դա կլինի դավաճանություն` ինքներս մեր նկատմամբ:
Դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե արժե՞ ներել այն մարդուն, ով գիտակցաբար դավաճանել է մեզ: Եվ բարդությունն այն չէ, որ «դավաճանություն» բառն ամեն մեկն ընկալում է յուրովի. մեկի համար խաբեությունը հավասար է դավաճանության, իսկ մեկ ուրիշն այն ընդունում է որպես չարաճճություն: Գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս պարզ պատասխան տալ այդ հարցին, դա ներելու ձեր պատրաստակամության աստիճանն է:
Անկեղծ, թե ձևական ներում
Տեղափոխեք շեշտադրումը նրանից, թե ի՞նչ պիտի անի մեղավորը` ներում ստանալու համար, այն բանի վրա, թե ինչպիսի՞ ներքին փոփոխություններ տեղի պիտի ունենան ձեր մոտ, որպեսզի գնաք այդ դժվարին ու մեծահոգի քայլին:
Օրինակի համար վերցնենք այսպիսի իրավիճակ. երկար և տանջալի վեճից հետո զղջացող դավաճնն ընկնում է ձեր ոտքերի մոտ և ներողամտություն խնդրում: Նա երդվում է, որ սիրում է ձեզ ու այլևս երբեք այլ կնոջ ուղղությամբ անգամ չի նայի: Ձեր սիրտը սեղմվում է նրա և ձեր նկատմամբ խղճահարությունից, ողբում եք միասին անցկացրած տարիների, ընդհանուր երազանքների ու ապագայի ծրագրերի համար: Վրա է հասնում վճռորոշ պահը. դուք էլ ուժ չունեք պահելու սեփական արժանապատվության պաշտպանիչ պատնեշը և ձերբազատվում եք բոլոր հիվանդագին մտքերից` նետվելով սիրելիի գիրկը: Դուք ներում եք նրան, և ջերմ, հաճելի հանգստությունը պարուրում է ձեր սիրտը:

Որքանո՞վ է անկեղծ ձեր ներումը
Դուք նրան ներե՞լ եք: Այո, դուք թեթևություն եք զգում, դուք ամուր փակել եք ձեր ցավը հոգու ամենահեռավոր անկյունում և ազատվել տհաճ «անորոշ» վիճակից: Դուք նորից ամուր հող եք զգում ոտքերի տակ, և դա, որոշակիորեն դրական է: Բայց կարո՞ղ եք ձեր տղամարդուն վստահել այնպես, ինչպես նախկինում: Արդյո՞ք ձեր հարաբերությունները խաթարված չի լինի այն մտքից, որ ձեր միջև կարող է հայտնվել և երրորդը: Կարո՞ղ եք նայել նրա աչքերին և չմտածել, որ նա ունակ է դավաճանության: Այս հարցերին պատասխանել կարող եք միայն ինքներդ: Եվ միայն ձեր պատասխաններից է կախված գլխավոր լուծումը` արժե՞ ներել դավաճանությունը: Ավելի ճիշտ` ունա՞կ եք դուք ներել նրան:

Արժե՞ ներել շահից ելնելով
Ցավոք սրտի, գոյություն ունեն շատ զույգեր, որտեղ գերադասում են «չնկատել» սուտը` հանուն իրենց նյութական կամ հոգեբանորեն շահեկան դրության: Եթե դուք նայեք ձեր հոգու խորքը և հասկանաք, որ ձեր «ներումը» ծառայել է նրան, որ պաշտպանեք ձեզ դաժան ճշմարտությունից, որ այն ստիպված քայլ էր պահպանելու համար ձեր ներքին հավասարակշռությունը, նշանակում է` դուք դավաճանել եք ինքներդ ձեզ: Տարբերությունն այդպիսի ներման և իրական, ներքին համոզվածության այնպիսին է, ինպիսին, երբ իրապես թռչում եք օդապարիկով կամ աչքերը փակ, բազկաթոռին հարմարավետ նստած պատկերացնում, թե ինչպես եք թռչում:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ