Գիտեի, որ մարդիկ իրար ոնց կարում քցում են, բայց որ տեխնիկան էլ ա քցում, էտ արդեն նորություն էր:
Ուրեմն մի քանի օր առաջ Աբովյան - Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող Հայէկոնոմբանկի բանկոմատից ուզում էի 39000 դրամ կանխիկացնեի, կոմունալ վճարումներ անեի, բայց բանկոմատը չգիտեմ ինչի 19000 տվեց: Նորից քարտը դրեցի, մնացորդը ստուգեցի, տեսա 39000 ա հանել, բանկոմատի վրա նշված համարով զանգեցի բանկ, ասեցին պետք ա մոտենամ որևէ մասնաճյուղում դիմում գրեմ, որ բանկոմատը մասնակի վճարում ա կատարել: Անմիջապես իջա Աբովյանի վրայի Սպանդարյան մասնաճյուղ, դիմումը գրեցի, ասեցին կուսումնասիրեն, գումարը մի քանի օրից հետ կնստի իմ քարտին:
Հիմա մի քանի օրը անցավ, ու հենց նոր զանգ ստացա տվյալ բանկից, որ իրանց տեխնիկական բաժինը ուսումնասիրել ու պարզել ա, որ բանկոմատը ինձ 39000 ա տվել, ու իմ մուննաթախառը հարցին, թե էդ դեպքում իմաստը ո՞րն էր իմ դիմում գրելու, եթե ոչ մի խնդիր եղած չլիներ, գումարն էլ ամբողջությամբ տրամադրված լիներ, ասեցին եթե դժգոհ եք, մի հատ էլ դիմում գրեք, թող նորից ուսումնասիրեն կամ տեսանյութը տրամադրեն:
Ու սրա մասին զանգում ասում են շաբաթ օրը իրիկունը, երկուշաբթի էլ ով գիտի, կասեն տեսանյութը արխիվից ջնջել ենք:
Հիմա ես չեմ, Դուք եք, էս հարցը ո՞նց կարելի ա լուծել: Ու արդեն հարցը մենակ 20000 դրամը չի, ուղղակի ես վստահ չեմ, որ էս նույնը նորից չի կրկնվի, իսկ ես պատրաստ չեմ ամեն անգամ կամ թեկուզ ամիսը մեկ իրանց կամ ուրիշ մեկին անիմաստ իմ աշխատած 20000 դրամը նվիրեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10202540430300030?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել