
1. Անգործությունը տանջալից բեռ է: Բուալո
2. Ծուլությունն աննկատելիորեն կրծում ու քայքայում է մեր ձգտումներն ու արժանիքները: Լառոշֆուկո
3. Ծուլությունը մեր այն արատն է, որի հետ մենք ամենից ավելի հեշտությամբ ենք հաշտվում: Լառոշֆուկոե
4. Ծույլերը միշտ գիտեն, թե ժամը քանիսն է: Կրաշևսկի
5. Եթե ճիշտ պահին չգործես, բոցը հրդեհ կդառնա: Հորացիոս
6. Եթե անբանը չի հարուցում Ձեր զայրույթը, նշանակում է, որ Դուք ինքներդ էլ ինչ-որ բանով նման եք նրան: Հոու
7. Չարության ոգին արմատներ է թողնում պարաապության մեջ: Շիլլեր
8. Ես պարապությունը համարում եմ ինքնասպանության տեսակ: Չեստերֆիլդ
9. Ինքնահավանություն և ծուլություն. ահա բոլոր արատների երկու աղբյուրները: Պասկալ
10. Դժվարությունն ամենից հաճախ ծուլության զավակն է: Սեմուել Ջոնսոն
11. Որտեղ թագավորում է պարապությունը, այնտեղ հանճարի ճառագյթները չեն փայլատակում, այնտեղ չկա փառքի ու անմահության ձգտում: Տասսո
12. Ծուլությունը թուլացնում է մարմինը, աշխատանքը՝ ամրապնդում այն: Ցելսիուս
13. Ոչինչ չանելը սարսափելի ծանր աշխատանք է: Ուայլդ
14. Ծույլ ոչխարի համար սեփական բուրդը ծանրություն է: Թոմաս Ֆուլեր
15. Ցերեկային աշխատանքն է գիշերային հանգստի իրավունք տալիս: Լոնգֆելո
16. Պարապությունը հոգու ժանգն է: Լևիս
17. Ես երբեք այնքան զբաղված չեմ լինում, որքան իմ պարապ ժամերին: Ցիցերոն
18. Խաղաղությունն ու հանգիստը իրենց քաղցրությամբ պարտական են աշխատանքին: Չենինբան մարնգ
19. Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի՛ կորցրու: Ֆրանկլին
20. Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթցքում: Թոմաս Ֆուլեր