2013 թվականին մեր հանրապետությունում վարորդական վկայական է ստացել գեղեցիկ սեռի 8021 ներկայացուցիչ: Վերջին երկու տարում՝ 2012-ից մինչ օրս, կին վարորդների թիվն ավելացել է մոտ 16 հազարով: Անցած տարի ՀՀ-ում հաշվառվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որից ընդամենը 10-ը կին վարորդների մասնակցությամբ (ընդհանուրի 0,35 % ): 2013 թվականին տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող 1 կին վարորդ է հայտնաբերվել, որն էլ զրկվել է վարելու իրավունքից: Բարի երթ, սիրելի կանայք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել