Replik.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 22-23-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

24-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝
22-23-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 

24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.2C (2001թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.7C (1977թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.9C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել