Lurer.com-ը գրում է.

Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում պատկերված է ամերիկացի հայտնի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Ջորջ Քլունին՝ հայ անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի շապիկով: Լուսանկարը տարբեր կարծիքներ է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի մոտ: Սոցցանցերի մի շարք օգտատերեր կարծում են, որ նկարը, հավանաբար, ֆոտոշոփի արդյունք է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լուսանկարն Instagram-ի իր էջում հրապարակել է ռուս դերասան Օսկար Կուչերան, ով ապշել է նկարից: «Քլունիի շապիկին Ֆրունզիկ Մկրտչյանի նկարն է: Ի՜նչ հաճելի է»,- նշել է նա:

Դերասան Մհեր Մկրտչյանը, ով հայտնի է նաև Ֆրունզիկ անունով, հայկական կինոյում ստեղծել է բազմաթիվ յուրօրինակ դերեր: Նա մեծ ներդրում ունի հայ դերասանական արվեստի զարգացման մեջ: Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել