(Հատված «Բաց նամակներ երիտասարդին» շարքից)
Անդրե Մորուան կանանց մասին
Բայրոնն ասում էր՝ «Անհնար է ապրել ոչ նրանց հետ, ոչ էլ առանց նրանց»: Կանայք տղամարդուն նվիրում են այն ամենաբուռն վայելքները, որոնք վիճակված է նրան ճաշակել կյանքում: Անմոռանալի են զգացմունքի առաջին ծիլերը, առաջին հանդիպումները, մերձեցման առաջին քայլերը, առաջին «երկչոտ» գուրգուրանքները: Վախեցե՛ք ամոթխածության պատճառով զրկել ձեզ նման հիշողություններից: Դրանք չքնաղ են: Ով պատանեկան սերը չի ճաշակել, իրեն զրկված է զգում և երբեք չի սփոփվի: Ամենևին պարտադիր չէ, որ այդ սիրային հովվերգությունները ֆիզիկական մեձեցման հասնեն: Կանխավայելման մեջ այնքան հմայք կա, որ արժե այն երկարացնել:
* * *
Դուք հարցնում եք. «Բայց կկարողանա՞մ արդյոք դուր գալ: Եվ գլխավորը՝ կկարողանա՞մ արդյոք դուր գալ նրան, ով ինձ է դուր գալիս: Սփոփվեք այն բանով, որ կանայք իրենց տալիս են նույն հարցերը: Նրանք ավելի շատ են ուզում դուր գալ, քան դուք: Համոզված եղեք, որ նրանք պակաս չեն տանջվում ցանկությունից: Նրանց մարմինը սպասում է փաղաքշանքի, որ կկամենա նվիրել տղամարդու մարմինը:
* * *
Եթե դուք արտաքինով դուրեկան եք, հմայիչ, ձեզ սպասում են ավելի շատ հաղթանակներ, քան պետք է: Եթե այդպիսին չեք, մի՛ հիասթափվեք; Կան ոչ գեղեցիկ, բայց իրենց յուրօրինակությամբ հաճելի դեմքեր: Իսկ գլխավորը՝ նրբակիրթ մարդուն կինը կների ամեն մի տգեղություն:
* * *
Շարունակությունն՝ այստեղ