Մի քիչ գինովցած, բայց շատ ասելիք սրտիս մեջ: Էսօր թիրախս Անի Քոչարն ա:
Ճիշտն ասած էս կերպարը շոուբիզնեսում նմանեցնում եմ Մենուա Հարությունյանին քաղաքականության մեջ: Անվերջ փնտրտուքների մեջ: Նույն ձեռագիրն է, եթե նկատել եք:
Ասեմ ոնց, ման է գալիս մի հայտնիացած մարդու էտ շրջանում ու գնաց բոշկա գլորոցին: Նույն տակծիկան Մենուան ունի, ընտրում ա մի թիրախ ու խփում, էնքանա խփում, մինչև կանչեն փող տան: Էս պարագայում Անիին փող տալիս են տվյալ խփվող աստղերը, թե չէ չգիտեմ, բայց որ ֆինանսավորվում ա աստղերին խփելու համար էտ տենցա:
Պետք ա խոստովանեմ, որ մեկ մեկ իմ սրտիցա խփում: Բայց էսօր չեմ գովալու իրան ու չեմ լուսաբանելու իրա խփածները: Պետք ա կոչ անեմ Անիին, որ սրբի պսակ չդնի գլխին ու սաղին խփելով շեղի իրենից: Այսինքն էտ տակտիկան արդեն ծանոթ տակտիկայա: Նենց չի, որ հայկական շոուբիզնեսը աչքիս լուսնա (ես ամենայն ուշադրությամբ հետևում եմ իրանց, էս ուղղակի չեմ ասում, իրոք եմ ասում ու մեժդուստռոկ, էլ չեմ ասելու), բայց դու էլ ես իրանցից մեկը, մի մոռացի, դու իրանց կպնում ես էն հարթակի վրա, որտեղ դու էլ ես կանգնում, բայց ի տարբերություն իրանց, դու լավ տիրապետում ես խոսալու արվեստին, դու բարձր ու արագ ինչպես նաև վարժ խոսում ես ու տակ են մնում (դե մնացածից հեռույա արագ ու միևնույն ժամանակ գրագետ խոսելը):
Դու անիմաստ տեղը կպար էն Անահիտին, կարողա մեջտեղը Հայկո կար չգիտեմ, բայց լավ ժամանակ չէր փիարի համար ու սխալ թիրախավորեցիր, որովհետև Անահիտ Սիմոնյանը էտքան շատ լսարան չուներ, որ իրան խփելով կարողանայր մի հատ մեծ լսարան թեքեիր կողմդ:
Անի բացի շոուբիզնեսից դու քաղաքականության մեջ էլ ինտերես ունես: Դա, ես որ լավ գիտեմ, ամենայան հավանականությամբ ուզում ես փիար կրիչներդ օգտագործես քաղաքական նպատակով ու սկսել ես սրան նրան խփես: Անի էս քո թեման չի դու հանրային կերպար կերտելու սխալ բանաձև ես ընտրել առհասարակ: