5- Վաղվա պատերազմը: Դա, ըստ ամենայնի, պիտ լինի գերազանցորեն քիմիական: Հոգեբանականից և տեխնիկականից զատ բոլոր տեսակի գերակշռությունները՝ թվական, քաղաքական, աշխարհագրական և այլն, պիտ դադարեն վաղը վճռական և բախտորոշ դեր կատարելուց: Վաղվա ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագետ միտքը և ոչ կենդանի ուժը: Արվեստագիտության, տարրաբանության, էլեկտրոարվեստագիտության արագ և հրաշագործ առաջադիմության մեր օրերում, երբ այդ վերջինների օգտագործման կարելիությունները պատերազմում դառնում են անսպասելի, մահացու գործիքների և ռազմանյութերի հարաճուն ճոխացումն ու կատարելագործումը հնարավոր պիտ դարձնի մեզ նման տեխնիկապես տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը:
6- Գերազանցելու միջոցներ: Թրքության ծանոթ առավելությունները կարելի է և պետք է արհամարելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպիսին հնարավոր է և պիտ ձեռք բերել՝
ա) մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակությամբ: Վերադաստիարակությամբ պիտ սրբագրել մեր ժողովուրդի հոգեբանությունը՝ դարձնելով նրան իր ամբողջության մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ, և անհրաժեշտ մասնագիտություններով:
բ) Մեր տեխնիկական գերակշռությունը պիտ ապահովենք՝ հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հրարվեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդաչուներ, ինչպես և արտադրության մասնագետներ:
<<Որդիների պայքարը հայրերի դեմ>>
Մի նախագիծ
Գարեգին Նժդեհ
հ.գ. և սա տպագրվել է դեռևս 1927թ-ին