Մարբուրյան վիրուսի փորձնական պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել Էբոլա վիրուսի դեմ պայքարում: Դրանում վստահ են Տեխասի համալսարանի բուժաշխատողները: Նրանց զեկույցում ասվում է, որ «գիտնականները ներարկել են Tekmira դեղագործական ընկերության կողմից արտադրված պատվաստանյութը Մարբուրյան վիրուսով վարակված կապիկներին, և արդյունքները դրական են ստացվել»: Փորձը անցկացվել է 21 կենդանու վրա՝ հաղորդում է ITAR-Tass-ը: Առաջին խումբը փորձնական պատվաստումը ստացել է վիրուսի ներարկումից 45 րոպե անց, երկրորդ խումբը՝ 3 օր անց, իսկ երրորդ խումբն ընդհանրապես չի ստացել: Առաջին երկու խմբերի կենդանիներն էլ ողջ են մնացել՝ նշվում է հետազոտությունում:
1in.am-ը գրում է.
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1407102.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



