Կառավարությունն իր որոշմամբ հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին, որոնցով նախատեսվում է նաև այդ ընկերությանը տրամադրել հարկային արտոնություններ:
Հարց է ծագում՝ լավ, ինչ պիտի արժենա այդ էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիան: Իհարկե, չի բացառվում, որ կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես, կտեղադրվի արդիական տուրբին և դրա արդյունքում արտադրվող էեկտրաէներգիայի արժեքը լինի ավելի ցածր, քան, ասենք, Հրազդանի ՋԷԿ-ում: Սակայն կա մի մեծագույն խնդիր՝ մենք չունենք սեփական գազ: Ուստիև պարզ է, որ դա մեր էներգետիկ անկախությանը որևէ կերպ նպաստել չի կարող:
Դրա հետ մեկտեղ ծագում է մեկ այլ հարց՝ իսկ ի՞նչ գազով է կայանն աշխատելու: Եթե իրանական՝ ապա որքան հայտնի է, առայժմ նման պայմանավորվածություն չկա: Բացի այդ, քանի որ ներդրող ընկերությունը պիտի ապահովի իր ներդրուների վերադարձելիությունը, ապա պարզ է, որ առկա պայմաններով բարտերային գործարքի դեպքում վերադարձելիությունն էլի հնարավոր է, սակայն դա կպահանջի շատ ավելի երկար ժամանակ: Բացի այդ, տուրբինը լինելու է ամերիկյան արտադրության, ու դեռ հարց է, որքանով իրենք կհամաձայնեն դա անել իրանական գազով:
Իսկ եթե գազը լինելու է ռուսական՝ ապա պիտի հաշվի առնել, որ ամենաուշը 2018թ. գազի գները կրկին վերանայվելու են, իսկ այդ դեպքում պարզ է դառնում, որ էներգակրի թանկացումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Հարց է ծագում՝ գազային էլեկտրակայան կառուցում ենք, որ ի՞նչ անենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=350929755071939&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել