Մի քանի տարի առաջ, մեր երկրում լրագրողները բաժանվում էին երկու խմբի`իշխանական և ընդդիմադիր:Եվ սա չընդունելը նշանակում է`չընդունել ոչինչ: Իշխանական լրագրողները պաշտպանում էին իշխանության տեսակետն ու հայացքները, իսկ ընդդիմադիր լրագրողները`ընդդիմության: Հատկապես այս խնդիրն առկա էր 2008թ-ի նախագահական ընտրություններից առաջ և հետո:Անցել է արդեն 4 տարի, և այսօր կարծես թե մեր իրականությում չենք հանդիպում ընդդիմադիր ու իշխանական լրագրող ասվածը:Գիտեք՞ ինչից է:Լրագրողներն անկախ իրենց ներկայացրած ԶԼՄ-ից, հարգալից ու խոհեմ են միմյանց հետ, սկսել են սիրել ու ընդունել միմյանց ներկայությունը:Սա իհարկե գալիս է նրանից, որ երկրում դեռևս չկան լուրջ քաղաքական քննարկումներ, տեսակետների բախում:Կանցնեն ամիսներ, գալիք նախագահական ընտրություններից առաջ, բոլորը նորից կլինեն իրենց դերերում:Այսինքն քաղաքականությունն է պատճառը, որ լրագրողները միմյանց չեն սիրում, հեռուստաընկերության լրագրողը իրենց բարձր է դասում`թերթի լրագրողից, ռադիոյի լրագրողը`իրեն բարձր է դասում էլեկտրոնային պարբերականի լրագրողից ու էսպես շարունակ:Իմ կարծիքով նորմալ երկրներում և նորմալ, կայացած հասարակության մեջ լրագրողը ունի մեկ դերակատարություն և կարևոր չէ, նա Հ1-ի,թերթ.ամ-ի,ազատություն ռադիոկայանի, թե մեկ այլ ԶԼՄ-ի ներկայացուցիչ է:Ուրախալին այն է, որ նախորդ տարիների հետ համեմատած, այսօր ոստիկանությունը լրագրողների հավատարիմ գործընկերներից է, որը նորմալ երկրներում էդպես էլ կա:Լրագրողներն էլ, ինչպես հասարակ քաղաքացիները, պետք է հարգեն ու սիրեն միմյանց, անկախ ամեն ինչից, անկախ մեկի վերադասը ով է, մյուսինը` ով:Գոյություն ունի մեկ մասնագիտություն, մեկ առաքելություն, լուրեր հասցնել հանրությանը, լինել օպերատիվ ու հավաստի ինֆորմացիայի կրողը,լինել հանդուրժող,խոհեմ, բարյացակամ ու ներողամիտ:Լրագրողներից շատ բան է կախված մեր երկրի հասարակությանը փոխելու համար:Հարգելի լրագրողներ, եկեք հարգենք միմյանց, սիրենք ու փայփայենք մեր ընկերությունը, չէ, որ բոլորս էլ մեկ ճանապարհ ենք ընտրել, մեկ մասնագիտություն և կյանք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/399646353424557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել