Առաջարկ քաղաքապետարանին՝ աղբահանության գծով: Որքան գիտեմ նոր աղբահան մեքենաներ են ներդրվելու և զուգահեռաբար փոխվելու են բակերում տեղադրված աղբի կուտակման տարաները: Ուրեմն էդ տարաների վրա միշտ մի մեծ առնետ էին նկարում, հիմա առաջարկում եմ ընդամենը մեկ գրառում կատարել. «Խնդրում ենք կապել աղբի տոպրակները՝ նոր նետել աղբամանը»: Փորձված և շատ լավ աշխատող մեթոդ է: Մեր բակում մենք թղթի վրա գրեցինք ու փակցրեցինք մեծ աղբամաններին, և մինչ էդ գրառումը չէր մաշվել ու պոկվել բնակիչները շատ լավ հետևում էին կանոնին: Արդյունքում՝ քամու ժամանակ աղբի տոպրակներ չեն սավառնում օդում, գարշահոտությունը շոգ ժամերին պակասել է, աղբը տանելիս այս ու այն կողմ չի թափվում: Խնդրում եմ պատկան մարմիններին հասցնել, ես ուղիղ լծակ չունեմ, սակայն եթե ասեք, թե ում կարող եմ գրել, ուղիղ, կգրեմ, չեմ զլանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել