diego-simeone-atleti1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ նոր մրցաշրջանում իր թիմը չի կարող մրցակցել «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի հետ: Նա ասել է, որ ակումբի առջև խնդիր է դրված Իսպանիայի առաջնությունում զբաղեցնել երրորդ տեղը:

«Չեմ սիրում ստել: Պետք է անկեղծ ասեմ, որ «Ատլետիկո»-ն դեռ չի կարող մրցակցել «Բարսելոնա»-ի կամ «Ռեալ»-ի հետ: Մեր հիմնական հակառակորդներն են «Սևիլիա»-ն, «Վալենսիա»-ն և «Ատլետիկ»-ը: Մեր առջև խնդիր է դրված նոր մրցաշրջանում զբաղեցնել 3-րդ տեղը:

Ամռան ընթացքում թիմը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Մենք պետք է նորից սովորենք խաղալ: Այո, «Ատլետիկո»-ն Իսպանիայի գործող չեմպիոնն է: Բայց սա այն թիմը չէ, որ դուք տեսել եք նախորդ մրցաշրջանում: «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը այլ քաշային կարգերում են»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել