File:Unknown male.jpgՈւղերձի և այն հայտնողի կապի մասին հաճախ մոռանում ենք: Արևմտյան մշակույթում ընդունված է մի քանի տող գրել հեղինակի մասին: Մեր մոտ երևի կովկասյան մշակույթն է գործում՝ հեղինակը ենթադրում է, որ ընթերցողը պարտավոր է իմանալ իրեն: 
Երբեմն լուրջ նյութը գցվում է հանրային դաշտ /կարդա բլոգնյուզ/ ու տակը սկսում է անկապ «քլնգոցին», ասենք Արցախի հերոսին կարող է մեղադրեն, թե նա պատերազմ չի տեսել, հարգված տնտեսագետին մեղադրել, թե 2 թիվ իրար գումարել չգիտի, Հայաստանի լավագույն գրողին մեղադրել, թե գրականությունից հեռու մարդ է:
Հավելեմ, որ կայացած մարդիկ հաճախ սիրում են խոսել ու գրել կարճ ու աֆորիզմներով:
Միգուցե ժամանակն է մեր պրակտիկայում ընդգրկել հեղինակի մասին տեղեկատվություն տալու ավանդույթը, իսկ մշակույթում էլ ավելացնենք հեղինակի կողմից ինքնաներկայացման տարրը:

Հ. Գ. Նշածս մշակույթի բացակայությունից օգտվում են սին փորձագետները, որոնք ներկայանում են տարատեսակ կոչումներով: Պետք է ներկայանալ արած գործով, նույնիսկ եթե Էյնշտեյնն եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել