Նա համառ է, կպչուն, և դու ոչ մի կերպ չես կարողանում նրան հասկացնել, որ չես ուզում ծանոթանալ, ընդհանրապես չես ուզում շփվել նրա հետ: Եվ այսպես, այս դեպքերում հիմնականում քո առջև կանգնած է տղամարդու այն տեսակը, որը սովորաբար լուրջ չի վերաբերվում որևէ աղջկա, թերահավատությամբ է խոսում սիրո մասին և թեթև, զվարճալի կապերի սիրահար է: Եթե դու իսկապես որոշել ես ստուգել նրա զգացմունքները և հանդիպել նրա հետ ևս մեկ անգամ, հիշի՛ր, որ եթե նա իսկապես հետաքրքրվում է քեզանով, ապա ժամադրության չի գա առանց ծաղիկների:
Իսկ եթե նա համենայնդեպս կարողացել է հմայել քեզ, բայց դու իսկապես կասկածում ես նրա զգացմունքների լրջությանը, ապա հիշի՛ր, որ այս դեպքում չի կարելի խաղալ առանց կանոնների: Եվ միայն խաղի կանոնները պահպանելով Է, որ կկարողանաս արդյունքի հասնել: Եվ այսպես.
1. Երբեք նրան մի՛ զանգահարիր ինքդ ու երբեք հեռախոսով խոսելիս մի՛ շփոթվիր, մի՛ կորցրու քեզ, մի՛ փոխիր ձայնիդ երանգը, թույլ մի՛ տուր, որ նա զգա քո հուզմունքը: Եղի՛ր սառնասիրտ և քեզ այնպես պահիր, կարծես նույնիսկ մի քիչ ձանձրանում ես:
2. Երբեք նրան մի՛ սպասիր 15 րոպեից ավելի ո՛չ տանը, ո՛չ էլ ռեստորանում: Մի՛ խոստովանիր, որ նեղացել ես և հեռացել, այլ ուղղակի ասա՛, որ կա-րևոր գործ ունեիր և ստիպված եղար գնալ:
3. Երբեք ցույց մի՛ տուր, որ դժգոհ ես նրա պահվածքից, երբ տեսնում ես, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ դու կուզեիր, ուղղակի հեռացիր առանց բացատրությունների: Թույլ մի՛ տուր, որ նա խաղա զգացմունքներիդ հետ:
Շարունակությունն՝ այստեղ