1in.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի պաշտպան Մարկոս Ռոխոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ 5-ամյա պայմանագիր է ստորագրել:

«Այժմ ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ եմ և դա ինձ համար մեծ պատիվ է: Պրեմիեր Լիգան աշխարհի ամենաուժեղ առաջնություններից է: Դեռ երիտասարդ եմ և ցանկանում եմ շարունակել սովորել, իսկ Լուի վան Գալի կարգի մասնագետի գլխավորությամբ խաղալն ինձ համար հիանալի հնարավորություն է:

Ջանասիրաբար կաշխատեմ` խաղային որակներս բարելավելու համար: «Յունայթեդ» եմ տեղափոխվել տիտղոսներ նվաճելու համար»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոխոյի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1406128.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել