belksigGalaTV.am-ը գրում է.

Մեր մոլորակի վրա այսօր ավելի քան մեկ միլիարդ ծխողներ կան: Ամեն օր աշխարհում մահանում է ծխախոտի շուրջ ութ հազար սիրահար, իսկ ողջ մնացածների կյանքից յուրաքանչյուր սիգարետը յոթ րոպե է խլում: Ըստ ԱՀԿ տվյալների` ծխելը համարվում է թոքերի քաղցկեղի 90% դեպքերի, քրոնիկ բրոնխիտի եւ էմֆիզեմայի 75%  ու սրտի իշեմիկ հիվանդության 25% դեպքերի պատճառը: Ընդ որում` առողջությանը հիմնական սպառնալիք են ծխախոտում առկա վնասակար քիմիական նյութերը:

Ծխելու վնասակարության մասին շատ բան է ասվել, բայց ի՞նչն է դրդում մարդկանց չհրաժարվել վատ սովորությունից: Արդեն 18 տարեկանում ծխախոտից կախվածություն ունեցողների մեծամասնությունն ափսոսում է, որ սկսել է ծխել, իսկ 50%-ն այն թողնելու փորձեր է անում: Ծխախոտից հրաժարվելը հպարտանալու պատճառ է, քանի որ միայն ուժեղ կամք ունեցող մարդը կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները` կապված այդ կախվածությունը հաղթահարելու հետ:

Որպես պարգեւ՝ այն մարդը, ով կարողացել է հաղթահարել կախվածությունը, ստանում է ուժ, եռանդ եւ նոր ու առողջ համի զգացում: Հրաժարվելուց արդեն 8 ժամ հետո արյան մեջ կարգավորվում է թթվածնի մակարդակը, մեկ օր անց թոքերը սկսում են մաքրվել, իսկ 2-12 շաբաթ հետո նահանջում է հեւոցը, քայլելն ու վազելն ավելի հեշտ են դառնում: 5-10 տարի անց կիսով չափ կրճատվում է սրտի կաթվածի եւ թոքերի քաղցկեղի վտանգի հավանականությունը: Սակայն այդ սովորույթից հրաժարվելը հեշտ չէ, քանի որ այն ոչ միայն վարքային, այլեւ ֆիզիկական կախվածություն է: Ծխելու ընթացքում օրգանիզմն ընտելանում է նիկոտինին, եւ դրա կտրուկ սահմանափակումը տհաճ ախտանիշներ է առաջացնում` անհանգստություն, դյուրագրգռություն, գլխացավ, սրտխառնոց, քնի խանգարում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել