GalaTV.am-ը գրում է.
«Իսլամական պետության» ահաբեկիչները քրդերի եւ եզդիների բնակավայրերը գրավելուց հետո, դաժան հաշվեհարդար են տեսնում բնակիչների հետ, թալանում նրանց ունեցվածքը եւ բռնաբարում աղջիկներին ու կանանց: Բռնաբարություններ են տեղի ունենում ամեն օր եւ ամենուր՝ մոտակա թփուտներում, տներում եւ բեռնատարներում:
Ինչպես հաղորդում է քրդական Rudaw հրատարակչությունը, քուրդ եւ եզդի աղջիկները՝ չդիմանալով հոգեկան ապրումներին, մասսայաբար ինքնասպանություն են գործում: Օրերս հայտնի է դարձել մի պատմություն, երբ ահաբեկիչները 3 աղջկա են գերեվարել եւ ենթարկել բռնությունների: Վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող ճամբար, որտեղ պատսպարվում են եզդի փախստականները, նրանք ինքնասպանություն են գործել:
Ինչպես պատմել է տուժածներից մեկի մայրը, աղջիկները չեն կարողացել տանել անպատվությունը եւ հավատակիցներից խնդրել են սպանել իրենց, սակայն որեւէ մեկը ցանկություն չի հայտնել, եւ աղջիկները կյանքին ինքնակամ հրաժեշտ են տվել՝ նետվելով ժայռից:
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail հանդեսը, այս պահին «Իսլամական պետության» ծայրահեղականների մոտ են գտնվում գերեվարված ավելի քան 1500 կին եւ աղջիկ:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ