Tert.am-ը գրում է.

ԳԷՀ 6-ի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ) շրջանակներում ՀՀ-ին կտրամադրվի 7,9 մլն ԱՄՆ դոլար` կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հողերի պահպանության ոլորտներում 2014-2018թթ կիզակետային ծրագրերի իրականացման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Այս առթիվ  Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի նիստ: ՀՀ ԲՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գ. Հովհաննիսյանը ներկայացրել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) 6-ի տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրային առաջարկները՝ տեղեկացնելով, որ ԳԷՀ-6 շրջանակներում Հայաստանին հատկացվող գումարը կազմելու է 7,9 մլն. ԱՄՆ դոլար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել